Բավ է պառակտվել
07-11-2017 12:54

Ախալքալաքի հայերը պահանջում են վերադարձնել իրենցից գողացված անասուններն ու տեխնիկան

Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի մոտ 40 բնակիչ երկուշաբթի օրը փակել են Կարծախ- Ախալքալաք մայրուղին, իրավապահ մարմիններից պահանջելով հայտնաբերել և վերադարձնել՝ գիշերն իրենց գյուղից գողացված խոշոր եղջրավոր անասունն ու տեխնիկան:
Ինչպես հաղորդում է jnews.ge-ն, նոյեմբերի 6-ի գիշերը Դադեշ գյուղի երկու բնակիչների գոմերից գողացվել են 21 կով, մեկ ձի, մեկ շուն, ինչպես նաև տեխնիկա: Առավոտյան բնակիչները գնացել են գողացված անասունների հետքերով, որոնք էլ նրանց բերել են դեպի Թուրքիայի սահմանը:
Չեզոք տարածքում և փշալարերի մոտ, սահմանապահների աշտարակից մոտ 50 մետր հեռավորության վրա, նրանք հայտնաբերել են մեկ կով և հինգ հորթ:
Աղբյուրի հետ հեռախոսազրույցում Դադեշ գյուղի բնակիչներից մեկն ասել է, որ մայրուղին փակած գյուղացիները գնացել են տներով, քանի որ իրենց խոստացել են, որ վաղը նրանց հետ կհանդիպեն նախարարության ներկայացուցիչները: Գյուղացիներին խոստացվել է նաև, որ կովերին անպայման կհայտնաբերեն:
« Ոստիկանապետն անձամբ էր եկել մեզ մոտ, նա ասաց, որ կովերին անպայման կգտնեն և Ախալցխայի ղեկավարի հետ նրանք գողացված անասունների հետքերով գնացին դեպի ուղեկալ: Առայժմ մենք ոչինչ չենք ձեռնարկում, վաղը հանդիպելու ենք ՆԳՆ-ի ներկայացուցիչների հետ»,- ասել է Դադեշի բնակիչը: