Բավ է պառակտվել
15-01-2015 15:13

Երևանում ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել

Մի քանի տասնյակ երիտասարդներ այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ և պահանջել Հայաստանին հանձնել Գյումրիում մի ողջ ընտանիքի գազանային սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովին: Ակցիայի մասնակիցները որպես բողոքի նշան մտադիր էին այրել Ռուսաստանի դրոշը ուղիղ դեսպանատան մոտ, սակայն ոստիկանները խոչընդոտեցին նրանց: Այս պահին բողոքի ակցիայի անցկացման վայրում լարված իրավիճակ է տիրում, ոստիկանները փակել են դեսպանատան մուտքը: Բացի այդ նաև բախում է տեղի ունեցել, ակցիայի մասնակիցները ճեղքել են ոստիկանների շարքը և շարունակել բողոքի ակցիան անմիջապես դեսպանատան մոտ: