Մինչ «Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամները համառորեն նստած էին կառավարության շենքի դիմաց, նրանց հետ հանդիպման եկավ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջիններիս ասաց, որ աշխատանքային խումբ ձևավորեն և բարձրանան ֆինանսների նախարարություն քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը: Ակցիայի մասնակիցները իրենց աղմուկով իրենց դժգոհությունն արտահայտեցին Տիգրան Սարգսյանի կոչին: Վարչապետը շարոնակեց. ՛՛Եթե ուզում եք ձեր բարձրացրած հարցի պատասխանը լսեք, ապա իրավասու մարդիկ պետք է լսեն ձեր հարցը և տան պատասխան: Հիմա դուք ունեք բացառիկ հնարավորություն, և ևս մեկ անգամ ձեզ հրավիրում եմ երկխոսության, քանի որ նման հարցերը փողոցում չեն քննարկում: Դուք խախտում եք այլ անձանց իրավունքները՝ պայքարելով ձեր իրավունքների համար: Ցանկացած պահի, երբ պատրաստ լինեք համագործակցելու, մենք էլ ենք պատրաստ: Հաջողություն ձեզ՛՛,- ասաց Տիգրան Սարգսյանն ու հեռացավ: «Դ!ԵՄ ԵՄ»–ի անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, թե Տիգրան Սարգսյանի կոչն իրենք ընդունում են որպես նախկին վարչապետի կոչ: ՛՛Նա մեզ հրավիրում է երկխոսելու Սահմանադրական դատարանի որոշման շուրջ, սակայն չի կարելի երկխոսել ՍԴ որոշման շուրջ՛՛,-ասաց Դավիթ Մանուկյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով խելամիտ գտնվել և վաղվա նիստում հարցին լուծում տալ: ՛՛Քանի որ մենք են տերը մեր երկրի, մեր համբերությունն անտակ է: Հայտարարում ենք, որ մեր ակցիայով ևս մեկ քար ենք դնում մեր հանրապետության կառուցման գործում և մինչև վերջ զբաղվելու ենք աղբահանության գործով՛՛,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Ակցիայի մասնակիցները դուրս են գալիս փողոցի երթևեկելի մասից: Քաղաքացիներից Արսեն Դավթյանին ոստիկանները բերման են ենթարկել: Ակցիայի մասնակիցները մոտեցան Երևանի ոստիկանապետին, ով հաղորդեց, որ բաց են թողնում բերման ենթարկվածին: Ակցիայի մասնակիցներն աստիճանաբար դուրս են գալիս փողոցի երթևեկելի մասից:
Բավ է պառակտվել