Երևանում հանրահավաք է ընթանում՝ հաջակցություն Արցախի, որի բազմաթիվ բնակիչներն ուրբաթ առավոտյան հանրահավաքի են դուրս եկել, պահանջելով ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ «Դադարեցրեք անգործությունը», - ասում են Ստեփանակերտում ցուցարարները՝ դիմելով ռուս խաղաղապահներին։
Հայաստանի մայրաքաղաքում ակցիայի մասնակիցները նախ շարժվեցին դեպի ԵՄ պատվիրակության շենքը։
Ցուցարարների շարքերում են նաև ՀՀԿ-ականներ։ «Ժամանակն ու պատմությունը ցույց են տվել, որ Արցախը ոչ մի պայմանով և հանգամանքով չի կարող և չպետք է լինի ադրբեջանական պետության կազմում։ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է, որ Արցախի ժողովուրդն իր քաղաքացին է, իսկ մյուս կողմից՝ էթնիկ զտումներ է իրականացնում։ Բաքուն սովի միջոցով հայերի ֆիզիկական բնաջնջմանն ուղղված քաղաքականություն է իրականացնում»,- ասաց Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Այնուհետև ցուցարարները հավաքվեցին Եվրախորհրդի գրասենյակի մոտ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անպօրինի արգելափակմանը (ավելի քան յոթ ամիս՝ սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից): «Նավթադոլարներն ու խավիարը չպետք է գերակշռեն ժողովրդավարությանն ու կյանքի իրավունքին»,- շեշտեցին ցուցարարները։