Բավ է պառակտվել
01-04-2019 13:45

Գերմանիայում մասնավոր ինքնաթիռի վթարում զոհվել է S7- ի բաժնետեր Նատալիա Ֆիլևան

Մարտի 31-ին Մայնի Ֆրանկֆուրտի մոտակայքում վթարի է ենթարկվել ինքնաթիռը, որում գտնվել է S7 ընկերության բաժնետեր Նատալիա Ֆիլևան, հայտնել է ընկերության մամլո ծառայությունը։

Ըստ Bild թերթի տվյալների EPIC մակնիշի ինքնաթիռը թռիչք է կատարել Կաննից։ Անհայտ պատճառներով ինքնաթիռը վայր է ընկել Էգելսբախի (Հեսսենի երկրամասի) մոտակայքի դաշտը։ ԳԴՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը դեռևս չի մեկնաբանել պատահարը։

S7- ի գործադիր տնօրեն Վլադիսլավ Ֆիլևը չի եղել այդ ինքնթիռում, որում գտնվել է նրա կինը, նա ողջ է, ասել է S7- ի ներկայացուցիչը РБК- ին:

Դաշնային պաշտոնյա և զբոսաշրջիկության ոլորտում РБК-ի աղբյուրն ասել է, որ Նատալիա Ֆիլևայի հետ զոհվել է նրա հայրը։ S7- ի ներկայացուցիչը հաստատել է Նատալիա Ֆիլևայի հոր՝ Վալերի Կարաչևի մահվան մասին լուրը։

Հարավային Հեսսենի ոստիկանության բաժանմունքի տվյալներով, ինքնաթիռում զոհվածների թվում կարող են լինել երկու ռուսաստանցի։ Զոհված ռուսաստանցիների մասին РБК-ի հարցին ի պատասխան Մայնի Ֆրանկֆուրտում Ռուսաստանի հյուպատոսությունից պատասխանել են, որ “տեղեկությունը ճշտվում է”։

Ըստ գերմանացի դիսպեչերների ինքնաթիռը թռիժք է կատարել Ֆրանսիայից Ֆրանկֆուրտ։ Թռիչքի ընթացքում ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին հաղորդակցություն չի ստացվել։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն արդեն հարցաքննել են վկաներին։

“Միջադեպի հետաքննությունը, սահմանված կարգով, կիրականացնի միջազգային հանձնաժողովը՝ ռուսաստանյան ավիացիոն իշխանությունների մասնակցությամբ”,- ասվել է ընկերության հաղորդակցությունում։

“S7 Group հոլդինգի թիմն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանքին և մտերիմներին։ Նատալիա Վալերևնայի՝ վառ, սրտացավ ղեկավարի և հիանալի մարդու կերպարը հավերժ կմնա աշխատակիցների հիշողությունում, դա անդառնալի կորուստ է ամբողջ աշխատակազմի համար”,- ասել են S7-ում։

“Ամենայն հավանականությամբ, օդաչուից բացի ինքնաթիռում գտնվել է ևս երկու մարդ։ Ըստ նախնական տվյալների, խոսքը կարող է գնալ Ռուսաստանի երկու քաղաքացու մասին։ Ողբերգության զոհերի իդենտիֆիկացումը սպասվում է գալիք շաբաթ։
Ըստ բրիտանական Skytrax-ի վարկանաշային ցուցակի, 2018 թվականի վերջի դրությամբ S7-ը եղել է Արևելյան Եվրոպայի ավիաընկերությունների լավագույնների եռյակում (“Աէրոֆլոտի և լեհական LOT-ի հետ), զբաղեցնելով 98-րդ տեղը աշխարհի 100 լավագույն ավիաընկերությունների թվում։

Նատալիա Ֆիլևան (ում ունեցվածքն ըստ Forbes-ի 2018 թվականի տվյալների գնահատվել է ավելի քան 600 մլն․դոլար)՝ ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահն, իր ամուսնու՝ Վլադիսլավ Ֆիլևի հետ S7 Group-ի սեփականատերն է։ Սա Ռուսաստանի խոշորագույն մասնավոր ավիաընկերությունն է։ Ընկերությունը ներառում է շուրջ 15 ավիաընկերություն, այդ թվում՝ “Սիբիրը” և “Գլոբուսը”: 2019 թ. փետրվարի դրությամբ ավիափոխադրողը ուղևորափոխադրումների ծավալով զբաղեցնում է երկրորդ տեղն “Աէրոֆլոտից” հետո ռուսական ավիաընկերությունների շարքում: