Բավ է պառակտվել
22-01-2021 11:45

Ընդդիմադիրները լքեցին դահլիճը, իսկ Աժ–ի դիմաց բողքի ակցիա է

ԱԺ-ում մեկնարկել է ԲԴԽ անդամների ընտրության հարցի քննարկումը: Առաջադրված է երկու թեկնածու`Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը: Նիստի մեկնարկին, դեռ հարցի զեկուցումը չսկսած, ընդդիմադիր ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը:
Հարցին թե ` ո՞րն է պատճառը դահլիճից դուրս գալու, ասացին` որոշում ունենք նիստին չմասնակցելու:

Նշենք, որ քվեարկությունը լինելու է փակ-գաղտնի ռեժիմով, և մեզ ասացին, որազատ է թողնված` ով ինչպես կքվեարկի: Իսկ ԱԺ –դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում։

Հավաքված քաղաքացիները նշում են, որ ԲԴԽ անդամի ընտրությունից զատ երկրում ավելի կարևոր խնդիրներ կան, մասնավորապես, գերիների վերադարձն ու զոհվածների մարմինները գտնելը։ Նրանք հայտարարում են, թե Ջհանգիրյանի օգնությամբ Փաշինյանն ուզում է դատական իշխանությունն իրենով անել։

«Այսօրվա կայանալիքը տիպիկ ցուցադրում է Փաշինյանի ստախոս և բացարձակ գաղափարազուրկ էությունը։ Նա 2 տարի է՝ գոչում է նախկինների մասին, բայց Գագիկ Ջհանգիրյանի անցյալը, նրա օրոք տեղի ունեցած անօրինությունների մասին լեգենդներ են հյուսվում։ Խնդիրն այստեղ Ջհանգիրյանը չէ, այլ այն, որ մեր կառավարությունը փոխանակ մեր տղերքին հետ բերի, որոնք գերի են Ադրբեջանում, հրատապ կարգով կալանքի դատարանների օրինագիծ է անցկացնում, հապճեպ ԲԴԽ-ի նոր անդամների թեկնածություն է առաջարկում։ Դավաճան Փաշինյանն իրավունք չունի շարունակել ղեկավարել, որովհետև հերիք չի, որ ինքը ոչ մի բան չի անում, դեռ մի բան էլ վնասում է՝ խանգարելով այն մարդկանց, ովքեր փորձում են որևէ կերպ օգուտ տալ երկրին», - ԱԺ մուտքի մոտ լրագրողներին ասաց ակցիայի մասնակից ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։

Արմինե Գևորգյան