Բավ է պառակտվել
11-05-2020 18:18

ՌԴ մի խումբ քաղաքացիներ դեսպանից պահանջում են լուծել իրենց խնդիրը․ անժամկետ բողոքի ակցիա ՌԴ դեսպանատան դիմաց


ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց այսօր առավոտվանից բողոքի ակցիա է ընթանում: Տասնյակ մեր հայրենակիցներ, որոնք ՌԴ քաղաքացիներ են, պահանջում են ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինից լուծել իրենց խնդիրը, այն է՝ տրանզիտ միջանցք բացել Վրաստանով ՌԴ սեփական մեքենաներով անցնելու համար։
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ դեսպանատան առաջարկած տարբերակը՝ մեկնել ավտոբուսներով, իրենց սրտով չէ:

Gisher.news-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ առաջին անգամ չէ, որ դիմում են դեսպանատանը, սակայն որևէ պատասխան կառույցից չեն ստացել: Հետևաբար իրենց բողոքի ակցիան կլինի անժամկետ ու կմնան այնքան ժամանակ, մինչև խնդիրի լուծման համար երաշխիքներ կտրվեն ։
«ՌԴ քաղաքացիները կարող են Ռուսաստան վերադառնալ այլ երկրներից միայն օդային ճանապարհով, ինչպես նաև Հայաստանից ավտոբուսներով: Բայց միաժամանակ մեզ ասում են իրարից դիստանցիա պահեք, իսկ այդ դեպքում ինչպե՞ս դիստանցիա պահենք իրարից, եթե մի քանի տասնյակ քաղաքացիների պատրաստվում են լցնել մի ավտոբուս: Մենք չենք պատրաստվում այդպես մեկնել Ռուսաստան, որովհետև մեզ հետ կան երեխաներ, նորածիններ, ինչպե՞ս իրենց այդ պայմաններով տեղափոխենք: Մենք ուզում ենք, որ մեզ համար տրանզիտ միջանցք ստեղծվի, Վրաստանով գնանք հասնենք մեր տները, թող մեզ ուղեկցեն ու մենք պատրաստ ենք այդ ուղեկցման ծախսերը մեր վրա վերցնել»,- ասաց մեր զրուցակից Մհերը:
Մասնակիցները բողոքում են, որ ավտոբուսները, որոնք նախատեսել է ՌԴ քաղաքացիների համար դեսպանատունը, մեկնում են միայն Վլադիկավկազից , իսկ իրենք տարբեր քաղաքներում են՝ Վորոնեժ, Սարատով, Մոսկվա և այլն: Եվ քանի որ տրանսպորտը չի աշխատում Ռուսաստանում էլ, հարց են հնչեցնում՝ ինչպե՞ս պետք է հասնեն իրենց բնակության վայրը:

«Մեր փողերը վերջացել է, մարդ կա, որ այսօր եկել է այստեղ ու տուն չի գնալու, որովհետև փող չունի: Մարդ էլ կա իր ավտոմեքենայի մեջ է քնում, բա մենք ի՞նչ անենք, մեզ ոչ ոք տեր չի կանգնում։Մենք դիմել ենք կառավարությանը ու մեզ ասում են,որ լուծումը ռուսաստանյան իշխանությունների ձեռքում է:

 

 

Արմինե Գևորգյան