Բավ է պառակտվել
23-03-2023 18:16

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ծառահատումների. եղան միջադեպեր

Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի բժշկական համալսարանի դոցենտ Քրիստինա Վարդանյանը և մի խումբ համակրող քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի կենտրոնում՝ Կասկադի վրա գտնվող Թամանյանի հուշարձանի մոտ ծառերի զանգվածային հատման դեմ։ Եղան նաև միջադեպերլ։

Ծառահատման գործընթացը վերահսկող քաղաքապետարանի ներկայացուցչի և ակցիայի մասնակիցներից մեկի միջև քաշքշուկ ու ծեծկռտուք սկսվեց։ Մոտակայքում գտնվող մարդկանց արագ հաջողվեց բաժանել նրանց։

Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ Կասկադի հարակից ծեր ծառերը կենսունակ չեն։ Դրանք ցանկանում են փոխարինել նորերով՝ 8-10 տարեկաններով։ Սակայն որոշ երևանցիներ վրդովված են և բացահայտ արտահայտում են իրենց անվստահությունը նման ծրագրի նկատմամբ։

Վարդանյանն առաջիններից էր, ով մտահոգություն հայտնեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նրա կարծիքով, ծառերի փոխարինման ծրագիրը, որը տասնամյակներ շարունակ կիրառվել է Երևանում, չի կարող այս կերպ կյանքի կոչվել։ Քաղաքի կենտրոնում, որտեղ օդը ծայրահեղ աղտոտված է, ծառերի զանգվածային հատումը հղի է լուրջ հետևանքներով։