Բավ է պառակտվել
06-08-2019 18:53

"Հյուսիս –հարավ" ավտոճանապարհի աշխատակիցների ցույց տեղի չունեցավ՝հրավիրեցին ոստիկանություն

<<Հյուսիս-հարավ>> ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ցույց էին կազմակերպել եւ փակելու էին ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: Աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց,որ պետք է փակեն ճանապարհը՝ իրենց մեկ տարվա աշխատավարձերը վճարելու պահանջով:
Հիշեցնենք,որ <<Հյուսիս-հարավ>> ավտոճանապարհի շինարարությունն իրականացնող գլխավոր կապալառուներից <<Կորսան Կորվիամ>> ընկերության ենթակայության տակ գտնվող 2 տասնյակի հասնող ենթակապալառու ընկերություններն իրենց կատարած շինաշխատանքների համար գումար չեն ստանում 2018-ի օգոստոսից։ Խնդիրն այն է, որ շինարարության հիմնական կապալառու կազմակերպության <<Կորսան Կորվիամ>> ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, տվյալ ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ ենթակապալառու ընկերություններին գումարները չի վճարվել:
Ընկերությունը արդեն երեք միլիարդից ավել պարտքեր է կուտակել: Այդ պատճառով տուժում են մոտ 850 աշխատակիցներ, որոնք ընդգրկված են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:

Ցույցի կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանն մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետ պահման եւ երաշխիքային գումարներից վճարի ենթակապալառու ընկերությունների գումարները:
<<Ենթակապալառու ընկերությունների գումարները դեռ մեկ տարի առաջ պետք է վճարված լինեին: Մայիսի 31-ին մեզ խոսք էին տվել, որ 45 օրվա ընթացքում այդ հարցը կլուծեն, բայց արդեն 67 օր է անցել ու մեր հարցը ոչ մի լուծում չի ստացել>>,-ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Բողոքի ցույցը, սակայն, չկայացավ: Գուրգեն Հովհաննիսյանն փոխանցեցշ,որ որ քիչ առաջ իրենց զանգահարել են եւ հրավիրել ոստիկանության Աշտարակի բաժանմունք:
<<Մեկ ժամ առաջ զանգեցին և ասացին, որ տեղյակ են, որ ակցիա է լինելու և նշեցին, որ եթե ճանապարհը փակենք կոշտ արձագանք է լինելու, թե որն է կոշտ արձագանքը, պետք է հարցնել ոստիկանությունից: Մերը խաղաղ ակցիա է, որով պահանջում ենք մեր աշխատավարձերը վճարել>>,-ասաց Հովհաննիսյանը:

 

Արմինե Գևորգյան