Բավ է պառակտվել
01-05-2019 15:41

Երևանում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականի պահանջով

Երևանի կենդանաբանական այգու նոր տարեշրջանի բացման օրն այնտեղ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով։

Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 29-ի առավոտյան երկարատև հիվանդությունից հետո սատկել է միակ բենգալյան վագր Բինգոն: Նախորդ տարի այգում գրանցվել է երկկճղակավոր կենդանիների անկ պալարախտի պատճառով, անկել է ամուրյան վագր Նոբելը։ 2018 թվականի հոկտեմբերի սկզբին տեղեկություն է ստացվել, որ միջտեսակային պայքարի արդյունքում անդրկովկասյան գորշ արջ է անկել, իսկ նոյեմեբերի 13-ին տնօրինությունը հայտնել է զեբրի անկի մասին, որի արյան և մեզի մեջ հայտնավերվել է մեծ քանակությամբ մկնդեղ։

Բողոքի ակցիայի մասնակիցները, որոնց թվում են նաև կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ, մեղադրել են տնօրենին պրոֆեսիոնալիզմի բացակայության, իշխանության բռնատիրման, կադրային մաքրումների և սեփական շահերի հետապնդման մեջ:

Նախօրեին կենդանաբանական այգու մամլո ծառայությունը հայտարարել էր, որ նոր տարեշրջանը կսկսվի մայիսի 1-ին՝ տոնակատարություններով:

Երևանի պետական կենդանաբանական այգին հիմնադրվել է 1941 թվականին: