Բավ է պառակտվել
25-06-2018 21:14

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել ոստիկանության բաժնից։ Այս մասին հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանը նաև նշեց, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։

Հիշեցնենք, ոստիկանությունն այսօր Սայաթ-Նովա փողոցից բերման էր ենթարկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով: