Բավ է պառակտվել
20-01-2016 09:00

Ամալ Քլունին կստանձնի Խադիջա Իսմայիլովայի պաշտպանությունը

Համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կստանձնի ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը:  Հետաքրքրական է, որ Քլունին պատմել է այն հետապնդումների մասին, որոնց ենթարկվել է Իսմայիլովան, սակայն նրա անունը չի տվել: Այժմ Քլունին նաև Մալդիվների նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդի իրավաբանն է: Այդուհանդերձ Քլունին ասել է, որ ստանձնել է մի լրագրողուհու գործ, «որը իշխող ռեժիմում կոռուպցիայի մասին վկայություններ է բացահայտել»: Նա նշել է գաղտնի տեսախցիկի հանգամանքը, որով նկարահանվել էր ադրբեջանցի լրագրողուհու ինտիմ կյանքը և հրապարակվել: Քլունին ասել է, որ Իսմայիլովան բացառիկ արիության տեր կին է: