Բավ է պառակտվել
08-08-2019 17:36

Ամուլսարի եզրակցությունը կհրապարակվի հաջորդ շաբաթ

Այսօր կառավարության նիստը մեկնարկեց Ամուլսարի հանքավայրում փորձագիտական եզրակացության վերաբերյալ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրումներով։

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց,որ  Ամուլսարի վերաբերյալ փորձագետների վերջնական եզրակացությունն օգոստոսի 7-ին ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին

Վերջինիս խոսքով  եզրակացության հայերեն թարգմանությունը, որը կազմում է 341 էջ,  վերջնական սրբագրվում է:

«Հանրությունը պետք է իրազեկված լինի, թե մենք ինչ փաստաթուղթ ունենք, որպեսզի մեր գործողություններն էլ հասկանալի ու թափանցիկ լինեն», – արձագանքեց վարչապետը։

Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեում դեռևս 2018 թվականի հուլիսին հարուցվել էր քրեական գործ՝ Ամուլսարի ծրագրի նախագծի փորձաքննության ժամանակ ՀՀ Բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։ Այս քրեական գործի շրջանակում պատվիրվել է միջազգային փորձաքննություն, որն իրականացնելու էր լիբանանյան ELARD ընկերությունը։