Բավ է պառակտվել
19-11-2020 18:53

Աննա Հակոբյանը Սամվել Բաբայանի հետ հրամանատարական կետում է եղել. Հակոբյան

Ղարաբաղում իմ գտնվելու հիմնական գործառույթն այն է եղել, որպեսզի չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ և հրամանատարի գործունեությանը միջամտելը: Այս մասին ասուլիսում հայտարարեց  ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:

«Բանակի գործունեությանը միջամտելն անթույլատրելի է և նպատակս հենց դա է եղել, որ չմիջամտեն: Առաջին օրվանից ամեն ինչ արել եմ, որ հրամանատարակա կետ մարդ չմտնի, բայց ամբողջությասմբ դա ինձ չի հաջողվել»,- ընդգծեց նա:

Հակոբյանի խոսքով, երկրի ղեկավարը (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) 5-րդ օրը զանգել է բանակի հրամանատարին, ընդ որում դա առաջին զանգն է եղել՝ 5-րդ օրը միայն, և երբ իրեն զելուցել են, որ հրամանատարական կետ տարբեր մարդիկ են մտնում, ինքը արգելել է, որ որևէ մեկը մտնի.

«Այդ խորհրդակցության ընթացքում սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել վարչապետը և հարցրել է, թե ով կա հրամանատարական կետում, Արցախի նախագահն ասել է "ոչ մեկը", ես դուրս եմ եկել, որպեսզի չստացվի, որ նա սուտ է ասում, բայց հետո վերադարձել եմ: Խորհրդակցության ժամանակ Հարությունյանը վարչապետին խնդրել է, որ ես մնամ այնտեղ, Փաշինյանը հարցրել է՝ միայն ինքը՞ և դրական պատասխան ստանալուց թույլատրել»,- պատմեց նա:
Ինչ վերաբերում է լուրերին, թե այդ ողջ ընթացքում հրամանատարական կետում եղել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ինչի մասին նաև մամուլը գրեց, Մովսես Հակոբյանը պատմեց.

«Ճաշից վերադառնալուց առաջ ես իջել եմ հրամանատարական կետ, որտեղ նստած է եղել Աննա Հակոբյանը էկրանի առաջ, որին երևում են մատական գործողությունները և կողքը կանգնած է Սամվել Բաբայանը: Տիկին Աննան նստած դիտարկում էր, որևէ ցուցումներ չէր տալիս, ընդամենը նայում էր, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: Երբ դա ավարտվեց, ես մոտիկացա և ասացի, որ նպատակահարմար է, որ ինքը գնա, քանի որ տղաները խոսում են, գոռում են և կարող է նաև հայհոյեն: Ասաց՝ լավ, մի 20 րոպե նստեց ու գնաց: Իսկ 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան: Եկա պաշտպանության նախարարի մոտ այն մեծ ակնկալիքով, որ նորից պիտի ետ դառնամ ու քանի որ նախքան այդ իրավիճակը զեկուցել էի, մտածեցի, որ հասկացել են, թե իրավիճակը ինչ է: Սակայն փոխարենն ինձ ասվեց, որ իրեն հրամայել են, որ ես այլևս չգնամ Ղարաբաղ:

Հարցրեցի՝ պատճառն ինչ է, ասաց՝ չգիտեմ, վարչապետն է ասել»,- պատմեց Հակոբյանը: Վերջինս դրանից հետո հաղորդագրություն է գրել Փաշինյանին, որը ցույց տվեց նաև լրագրողներին, որ չի կարող մնալ Հայաստանում, սիրտը պայթում է, բայց Փաշինյանն այդ նամակն անգամ չի բացել:

Այնուհետ զանգում է Արայիկ Հարությունյանին, քանի որ այդ պահին վարչապետը Ղարաբաղում էր, որպեսզի նա ճշտի, թե ինչն է պատճառը, Հարությունյանին ասվում է, որ հաջորդ օրը 11-ին Հակոբյանին կընդունի Երևանում: Սակայն չորս օր շարունակ Հակոբյանին չի ընդունում և միայն 4-րդ օրն ասվում է ուղիղ, որ չի էլ ընդունելու նրան.
«Իմ հանելու պատճառը չգիտեմ ինչն է՝ Սամվել Բաբայանին խանգարելը, թե տիկին Աննային հրամանատարական կետից դուրս գալ խնդրելը»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ինքը ցանկացել է զորամաս կամ օպերացիա ղեկավարել, բայց ղեկավարությունը դա նրան թույլ չի տվել, Հակոբյանն ասաց, որ նման ցանկություն չի ունեցել: 

Արմինե Գևորգյան