Բավ է պառակտվել
19-05-2021 13:54

Մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր

Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։

Մանավորապես Արարատյան դաշտի և Երևանի հատվածում մայիսին երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1999թ. և 2020թ. մայիսի երրորդ տասնօրյակում՝ +35,1․․․+35,3 աստիճան, սակայն ըստ կանխատեսումների տվյալ գոտիներում մայիսի 21-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +36․․․+37 աստիճան։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով։
Ջերմաստիճանը կսկսի նվազել մայիսի 23-ից սկսած, որը կուղեկցվի նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներով։

Հայաստանում անոմալ շոգը կզիջի դիրքերը․ երկրին է մոտենում սևծովյան ցիկլոնը
Հայաստանում շոգը շարունակվում է, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը շատ բարձր է
Հայաստանը մայիսյան արձակուրդներին արտասահման մեկնելու համար ռուսաստանցիների նախընտրելի ուղղություններից մեկն է
Մայիսի 4-ից Հայաստանում հանվում են մի շարք սահմանափակումներ
Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից Հայաստան չվերթ չի նախատեսվում․ դեսպանատուն