Բավ է պառակտվել
10-08-2018 17:28

Վերաքննիչը Ռ. Քոչարյանի գործով որոշումը կհրապարակի օգոստոսի 13-ին

Այսօր առավոտից վերաքննիչ դատարանում շարունակվում էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման նախօրեին սկսված քննությունը: Նիստն անցնում էր դռնփակ:
Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքերով, հետաձգման պատճառն այն էր, որ առաջին նիստի ժամանակ երկու կողմերը չէին հասցրել ներկայացնել բոլոր փաստարկները:
Փաստաբան Հայկ Ալումյանը «փայլուն» որակեց Ռոբերտ Քոչարյանի երեկվա ելոյթը դատարանում՝ համարելով, որ իմաստ ունի հրապարակել այդ ելույթի զգալի մասը:
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը լրագնողերին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը բողոքարկած փաստաբանների միջնորդության վերաբերյալ կհրապարակվի օգոստոսի 13-ին:
«Նիստն ավարտված է, բոլոր փաստարկները՝ քննարկված: Որոշումը կհրապարակվի երկուշաբթի 16:00-ին», - ասաց նա:
Օրբելյանի խոսքերով, որոշման վերաբերյալ սպասումները դրական են, քանի որ իր ելույթի ժամանակ Քոչարյանը որոշ փաստեր է լուսաբանել:
Ինչպես նախկինում տեղեկացրել էր Gisher.news –ը, հուլիսի լույս 28-ի գիշերը Երևանի առաջին ատյանի դատարանը որոշում էր կայացրոլ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու մասին: Նա մեղադրվում է այլ անձնաց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ: Մեղադրյալի կարգավիճակով ներգրավվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով ազատ է արձակվել 5 մլն. դրամի գրավի դիմաց և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն, ում նկատմամբ ներկայումս հետախուզում է հայտարարված: