Բավ է պառակտվել
12-08-2019 21:06

Ապրիլյան հերոս Ջիգյարը այսօր կդառնար 23 տարեկան


Ապրիլյան պատերազմի հերոսները միշտ կմնան մեր հիշողության մեջ. պարտական ենք նրանց: Ջրականում հերոսաբար զոհված Սաշա Գալստյանը այսօր կդառնար 23 տարեկան: Հայրենի Մեծամոր քաղաքում ու հենց այն բակում,որտեղ ծնվել և մեծացել է Սաշա Գալստյանը բացվեց նրա և ապրիլյան հերոսների անունները հավերժացնող հուշակոթող: Հուշարձանի հեղինակ Արթուր Բաղդասարյանը ասում է,որ Սաշայի հայրիկի ու իրենց կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին:
<<Սա միասնականության նպատակ է հետապնդում, որ այս հիշողությունը կենդանի մնա ու երիտասարդների կյանքը հետագա սերունդների համար օրինակ ծառայի»,-ասում է հուշարձանի հեղինակը:

Ծառայակիցները նրա անունը <<Ջիգյար>> էին դրել` միշտ ժպիտը դեմքին էր: ու միշտ հոգատար բոլորի նկատամամբ: Տարիքային տարբերությունը մեծ չէր,բայց միշտ ցուցաբերում էր հայրական հոգածություն: Սաշան եղել է սանհրահանգիչ, դիրքի ավագը, միևնույն ժամանակ գիշերային կապի ծառայությունն է ապահովել հրամանատարական դիտակետից: Ապրիլի 1-ի լույս երկուսի գիշերը, երբ թշնամին անակնկալ հարձակվում է, կրտսեր սերժանտ Սաշան Ջրականի` Ջաբրաիլի, իրենց դիրքի պաշտպանության կազմակերպումը վերցնում է իր վրա եւ 3 ծառայակից ընկերների հետ մի քանի ժամ շարունակ պահում է դիրքն ու կանխում հակառակորդի առաջխաղացումը:
Ծառայակիցները պատմում են ,երբ Սաշան վիրավորվում է դիպուկահարի փափուշտից, նրանք չեն կարողանում պատգարակով իջեցնել դիրքից, քանի որ հակառակորդն ինտենսիվ կրակում էր, Եվ միայն 4 օր անց հրամանատարն ու սերժանտ Տիգրան Հախվերդյանը վտանգելով իրենց կյանքը չեզոք գոտուց հանում են Սաշայի դին:
<<Միակ իր որ հետ է եկել ձեռքի գրիչն է եղել>>,- ասում է Սաշայի մայրը՝ տիկին Սոֆյան: «Ես շատ կցանկանայի այսօր անցկացնել իմ տղայի հետ՝ նրա 23-ամյակը նշել, բայց սա իմ տղայի որոշումն էր, հարգում եմ նրա որոշումը: Երբ չզգամ նրա ներկայությունը, ես չեմ ապրի, բայց Սաշան կա ինձ համար՝ դեռ բանակում է>>:
Մայրն աում է,որ որդին շատ էր սիրում ծննդյան օրը, ու միշտ անհամբեր սպասում էր այդ օրվան,ասում է տիկին Սոֆյան ու պատմում,որ նրա մահից հետո այդ ավանդութը խախտվեց, մինչև այս տարի,երբ տիկին Սոֆյան այցելեց Արցախ:
<>:
Ծառայակից ընկերները այսօր էլ անընդհատ այցելում են Սաշայի ծնողներին ու հենց այս պատմություններից էլ մայրը եզրակացնում է՝ թե ի՞նչու են նրան <<ջիգյար>> ասել:
<<Երբ զանգահարում էի, ասում էի՝ Սաշ, ի՞նչ ուղարկեմ քեզ համար, պատասխանում էր, թե՝ մամ ջան, ես սանատորիայում չեմ, ես ոչնչի կարիք չունեմ, այստեղ ամեն ինչ շատ լավ է, միայն եթե կարող ես՝ բալի ու մալինայի մուրաբա փակի, դա վերևների համար է: Հետո իր ծառայակից ընկերները պատմում էին, որ երեկոյան, երբ տղաները հերթափոխի են կանգնած եղել, բրդուճներ էր պատրաստում ու մալինայի և բալի մուրաբաներով թեյ էր բերում, զենքը ձեռքներից վերցնում էր, ասում էր՝ դուք գնացեք մի փոքր հանգստացեք, տաքացեք, թեյ խմեք, ես ձեր փոխարեն կկանգնեմ: Դա խոսում է իմ տղայի մարդ տեսակի մասին>>: