Բավ է պառակտվել
17-10-2019 15:26

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել է Արշակ Կարապետյանը

Այսօր ԱԺ-ում պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունենալու նար ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստ։ Տեղեկացրեց նաև,որ մտնում են կարևոր փուլ, ու այսուհետ լրագրողները տեղյակ կլինեն, թե ում են հրավիրում նիստերին: Հարցին, թե որտեղ են անցկացնելու նիստերը, պատասխանեց.Մեզ հատկացված տարածքում, որը նախատեսված է նման բնույթի աշխատանքների համար, որպեսզի արտահոսքեր չլինեն»:
Անդրանիկ Քոչարյանը֏ նշեց,որ իրենք բազմիցս ասել են,որ ապրիլյան հանձնաժողովն ուսումնասիրում է այդ ժամանակվա թերությունները, եթե կան, ու դրանց վերացման ուղենիշները պետք է նշվեն, իսկ եթե կան անուններ, եզրակացության մեջ պետք է նշվեն նաեւ նրանց անունները:
Նշենք,որ ԱԺ-ում Ապրիլյան դեպքերի քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանը: Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում, մարտական գործողությունների մասնակից է: Կարապետյանը մինչև 2016 թվականը եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետը։ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 26-ին, նա ազատվել է պաշտոնից։
Լրագրողները Արշակ Կարապետյանին հարցրել են, թե ինչի մասին է նա խոսելու հանձնաժողովի անդամների հետ, ինչու են նրան 2016թ. ապրիլյան պատերազմի ավարտից հետո հեռացրել պաշտոնից: Բոլոր հարցերին Արշակ Կարապետյանը պատասխանել է մեկ նախադասությամբ՝ հանձնաժողովից կհարցնեք:

 

Արմինե Գևորգյան