Բավ է պառակտվել
11-06-2021 13:55

Արաբական բյուջետային ավիաընկերությունը սկսում է Շարմ Էլ Շեյխ - Երևան - Շարմ Էլ Շեյխ չվերթի գործարկումը

Air Arabia ավիաընկերությունը այս տարվա հունիսի 25-ից կսկսի չվերթներ իրականացնել Շարմ էլ-Շեյխ-Երևան-Շարմ էլ-Շեյխ ուղղությամբ, որոնք կկատարվեն շաբաթը մեկ անգամ` ուրբաթ օրերին: Այս մասին հայտնում են «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո ծառայությունից:

Air Arabia-ն արաբական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Շարժայում։ Այն ուղևորափոխադրումներ է իրականացնում Շարժայի և Ալեքսանդրիայի օդանավակայաններից, ինչպես նաև Մարոկկոյի չորս օդանավակայաններից դեպի Մերձավոր Արևելքի, Հարավարևելյան Ասիայի, Եվրոպայի և ԱՊՀ երկրներ:

Ավիաընկերությունը Մերձավոր Արևելքում առաջին բյուջետային ավիաընկերությունն է, որը թռիչքներ է կատարում դեպի աշխարհի 89 քաղաք: Air Arabia ն տարբերվում է այլ բյուջետային փոխադրողներից նրանով, որ առաջարկում է չվերթներ դեպի ժամանման վայր՝ միացման թռիչքով Շարժայի օդանավակայանում։ Մատուցվում է նաև ուղեբեռի փոխադրման անվճար ծառայություն։ Ավիաընկերությունն ունի դուստր ձեռնարկություններ․ Air Arabia Egypt-ը Ալեքսանդրիայում, Եգիպտոս և Air Arabia Maroc-ը` Կասաբլանկայում: