Բավ է պառակտվել
07-11-2019 15:29

Արայիկ Հարությունյանը պետք է վարկյան առաջ հրաժարական տա․Բողոքի ակցիա կառավարության դիմաց

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են։ Այստեղ են ՀՅԴ երիտասարդները՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։

Ակցիա իրականացնողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պատճառը մեծ ազմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, որի ֆինանսավորման համար ԿԳՄՍՆ-ն տրամադրել է 2 700 000 դրամ:
ՀՅԴ երիտասարդներից մեկը նշեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հիմքը նախարարի՝ հակահայկական և հակաժողովրդական քայլերն են։
«Մեր ազգին հարիր չէ սատանայության քարոզը։ Պահանջում ենք նախարարի և նրա թիմի հրաժարականը։ Բացի այդ՝ չենք ուզում նախարար ունենալ, որը հայոց լեզուն, հայ գրականությունն ու պատմությունը և՛, և՛-ի , կա՛մ, կա՛մ-ի տակ կդնի։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներից մեկն էլ նշեց,որ ակցիաները շարունակվելու են մինչ այն պահը, քանի դեռ նախարարը հրաժարական չի ներկայացնի։

«Արայիկ Հարությունյանը պետք է գնա տուն, նա տապալել է իրեն, ինքն իրեն չի արդարացրել և անցել է կարմիր գիծը։ Պետք է գա նոր նախարար, որը կլինի հայակենտրոն և հայամետ։ ։ Մենք հարկեր չենք տալու, եթե դրանք ուղղվելու են սեռափոխ Մելի մասին ֆիլմ նկարելուն։ Արայիկ Հարությունյանը պետք է վայրկյան առաջ հրաժարական տա», - ասում էր բողոքի ակցիայի մասնակիրցերից մեկը։

Հիշեցնենք, ՀՅԴ ՀԵՄ անդամները դատարկ արկղեր էին տարել ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով Արայիկ Հարությունյանից հավաքել իրերն ու հեռանալ։ Իսկ ՀՅԴ ՀԵՄ անդամներին նույն պահանջով միացել են նաև ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները, որոնք բողոքում են ԿԳՄՍՆ նոր օրինագծի դեմ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։

 

Արմինե Գևորգյան