Բավ է պառակտվել
16-07-2018 21:25

Արարատ Խանդոյանն ազատ է արձակվել

Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանն այսօր՝ հուլիսի 16-ին, վաղաժամկետ ազատ է արձակվել: 

Արարատ Խանդոյանը 2 տարի է՝ կալանքի տակ էր:

Հիշեցնենք, որ 2017-ի հունիսի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման՝ նրան մեղադրելով 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անկարգությունների ժամանակ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Վերաքննիչն ու Վճռաբեկը մերժել են պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը: