Բավ է պառակտվել
05-04-2016 12:25

Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է «Սմերչի» չպայթած հրթիռի լուսանկարներ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ադրբեջանական զինուժի կողմից այսօր գիշեր կիրառված «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի չպայթած հրթիռի լուսանկարները։



Արծրուն Հովհաննիսյանի գրառման մեջ ասվում է. 
«Սմերչի չպայթած հրթիռն է, ահա և «ատոմային հրթիռներից հետո երկրորդ զենքը» իր հետևանքներով: Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է: Էլ չասած մոտ 50 մլն դոլարանոց «քցոցու» թեման: Մնացածը ինքներդ կհասկանաք»: