Բավ է պառակտվել
05-07-2018 11:20

Արդյո՞ք կծառայեն ՀՀ-ում ծնված եւ հետագայում ՌԴ քաղաքացիություն ստացած անձիք

 

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի կազմզորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե արդյոք զորակոչվելու են Ռուսաստանի անձնագիր ունեցող հայ երիտասարդները: Նա նախ նշեց, որ Ռուսաստանի քաղաքացին չի կարող ծառայել ՀՀ զինված ուժերում, իսկ եթե կամավոր եկել է ու ցանկանում է ծառայել, կարող է դիմել:

«Իսկ եթե անձը ՀՀ քաղաքացի է, որը ծնվել է ՀՀ-ում, բայց որոշակի ժամանակահատվածում ձեռք է բերել նաեւ ՌԴ-ի քաղաքացիություն, տեղեկացնեմ, որ երկքաղաքացիություն որպես այդպիսին Ռուսաստան-Հայաստան մասով չկա: Բայց նրանք, ովքեր նաեւ ՌԴ քաղաքացի են, եւ կամավոր ցանկանում են ծառայել ՀՀ զինված ուժերում, կարող են դիմել»,-պարզաբանեց Կամո Քոչունցը:

Նա նաեւ նշեց, որ ըստ օրենքի՝ եթե ԱՊՀ երկրի ցանկացած քաղաքացի, որը ազգությամբ հայ է, 12 ամիս ծառայել է ԱՊՀ այլ երկրում, կարող է մնացյալ ծառայությունը շարունակել ՀՀ զինված ուժերում: