Բավ է պառակտվել
25-07-2022 19:40

Երևանի «Վերնիսաժ»-ի վարձակալը մեղադրվում է վարձակալական գումարների խարդախության մեջ (տեսանյութ)

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ «Վերնիսաժ» տոնավաճառի վարձակալ հանդիսացող ՍՊԸ ղեկավարն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ չի գրանցել վարձակալության դիմաց ստացված գումարները։

Գերատեսչության մամլո ծառայությունից հայտնում են, որ 2019-2022 թվականների ընթացքում տոնավաճառի տարածքում առկա տաղավարները մեկ գծամետրը օրական 1000 ՀՀ դրամով փաստացի ենթավարձակալության հատկացնելով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց, նրանց մի մասին ընդհանրապես ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել, իսկ մյուս մասից կանխիկ ստանալով 1000 ՀՀ դրամ վարձավճար՝ տրամադրել են 500 ՀՀ դրամ վարձավճար ստանալու վերաբերյալ կտրոններ՝ այդ կերպ թաքցնելով ընկերության իրական շրջանառությունը և պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու, հարկման օբյեկտները թաքցնելու և խաբեության այլ դրսևորումներով չեն վճարել առանձնապես խոշոր չափերով` ընդհանուրը 233,5 միլիոն ՀՀ դրամի չափով հարկերը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: