Բավ է պառակտվել
24-10-2019 15:14

Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, հինգշաբթի օրը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը և երկու ամսով երկարաձգել ֆինանսների նախկին նախարար, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը:

“Սա մեզ համար անսպասելի որոշում չէր”, - ասել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Ըստ նրա, ներկայացվել են նախկին նախարարին կալանքից ազատելու համար հիմքերը, բայց դատարանը դրանք անտեսել է: Փաստաբանը նաև ասել է, որ այս որոշումը բողոքարկվելու է:

Ֆինանսների նախկին նախարար և Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը օգոստոսի 27-ին ձերբակալվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից “Պաշտոնական լիազորությունների չարաշահում” և “Առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում” հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման կասկածանքով: Ձերբակալվել է նաև ՊԵԿ - ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը:

Գագիկ Խաչատրյանը 2014-2016թթ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Նրա օրոք գերատեսչության կազմում է ընդգրկված եղել նաև Պետական եկամուտների կոմիտե: