Բավ է պառակտվել
15-09-2021 12:26

Կալանավորվել է հայ փոխգնդապետ, ով մեղադրվում է այն բանում, որ Խծաբերդում 62 զինվորական է գերեվարվել Ադրբեջանի կողմից

Հայաստանի քննչական կոմիտեից հայտնել են փոխգնդապետ Ա․Ղ․- ի կալանավորման մասին, ով պատերազմի ժամանակ մարտական հերթափոխություն էր իրականցնում Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում (այժմ գտնվում է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ՝ խմբ․)։

Համաձայն մամլո հաղորդագրության՝ քննիչները պարզել են, որ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում (սեպտեմբերի 27 -ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով՝ խմբ.), գումարտակի շտաբի պետ, փոխգնդապետ Ա.Ղ.-ն 2020 թվականի դեկտեմբերի 13 -ին ինքնակամ լքել է Արցախի Խծաներբ գյուղում տեղակայված մարտական դիրքը, չի հնազանդվել իր վերադասի օրինական պահանջներին, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել ծառայության նկատմամբ, որի հետևանքով գերեվարվել են այս գումարտակի անձնակազմի 62 զինծառայող, ինչպես նաև չի ներկայացել ծառայության առանց հիմնավոր պատճառի և կաշառք է ստացել։ Վերը նշվածի կապակցությամբ փոխգնդապետ Ա.Ղ.-ն (ներկայումս գտնվում է ՀՀ ՊՆ կադրերի ռեզերվում) մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 6 հոդվածով:

Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան ՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ս.թ. սեպտեմբերի 14-ին բավարարվել է: Մեղադրյալը կալանավորվել է և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզից զորակոչված 62 հայ զինծառայող գերեվարվել էին Ադրբեջանի կողմից Խծաբերդ գյուղի մոտ դեկտեմբերի կեսերին՝ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի շաբաթ անց։

Արցախյան պատերազմի մասին

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված օտարերկյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ ագրեսիա իրականացրեցին Արցախի դեմ՝ առաջնագծում և թիկունքում, կիրառելով հրթիռահրետանային զենք, ծանր զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և արգելված զենք (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք)։ Հարվածները հասցվել են, ի թիվս այլոց, Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական թիրախներին: Հարվածներ են հասցվել նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական օբյեկտներին։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում։