Բավ է պառակտվել
17-09-2016 16:05

Արգենտինայի Կատամարկա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Կատամարկա նահանգը միացել է երկրի մյուս նահանգներին եւ ապրիլի 24-ը ճանաչել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հանդեպ ժողովուրդների հարգանքի եւ հանդուրժողականության օր:

Ինչպես հայտարարել է Բուենոս Այրեսի Հայկական ազգային կոնգրեսի տնօրեն Նիկոլաս Սաբունչյանը օրենքի վավերացումը ցուցադրում է Արգենտինայում դաշնային մակարդակով ժխտման դեմ պայքարելու ձգտումը:

Արգենտինայի եւս 17 նահանգներ, նաեւ մայրաքաղաք Բուենոս Այրեսը նախկինում աջակցել են օրինագծին, որը կառավարության հավանությանն է արժանացել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին: