Բավ է պառակտվել
08-10-2020 14:45

Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, նշանակվել է նոր ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ   նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 8-ի հրամանագրերով Արգիշտի Քյարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել Միքայել Համբարձումյանը, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից»,-նշված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը`  Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող»,-նշված է նախագահի մյուս հրամանագրում: