08-11-2018 22:22

Արմեն Սարգսյանը և Աննա Հակոբյանը քննարկել են “Իմ քայլը” և “Երևան, իմ սեր ” հիմնադրամների համագործակցության հնարավորությունը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հինշաբթի հյուրընկալել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, հայտնում է հանրապետության նախագահի մամլո ծառայությունը։

Տիկին Աննա Հակոբյանը Սարգսյանին է ներկայացրել է իր ղեկավարած “Իմ քայլը” հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են “Իմ քայլը” և “Երևան, իմ սեր” հիմնադրամների համագործակցության հնարավորությունները:
Այդ համատեքստում կարևորվել է նախագահի տիկին Նունե Սարգսյանի և Աննա Հակոբյանի մասնակցությունը սոցիալական, կրթական, մշակութային և բարեգործական տարբեր ծրագրերում, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացումը: