Բավ է պառակտվել
16-03-2022 18:15

Armenia Airways-ը սկսել է Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր իրականացնել

Մարտի 16-ից Armenia Airways-ը սկսել է թռիչքներ իրականացնել Երևանից Մոսկվա և հակառակ ուղղությամբ։

Ժամանման օդանավակայան՝ Վնուկովո.

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 16-ից Երևան-Մոսկվա-Երևան չվերթը նախատեսվում է իրականացնել շաբաթական 4 անգամ՝ չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին։