Բավ է պառակտվել
16-11-2016 16:09

«Արմենիա» ավիաընկերությունը հստակեցրել է Երևան–Մոսկվա չվերթի օրը

«Արմենիա» ավիաընկերությունը դեկտեմբերի 24-ից վերականգնում է ամենապահանջված չվերթերից մեկը` Երևան-Մոսկվա-Երևան ուղղությամբ։ Այս մասին  հայտնեց ընկերության տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

Ավելի վաղ ընկերությունը հայտնել էր, որ չվերթը կվերականգնվի դեկտեմբերի 11-ին։ «Դեկտեմբերի 24-ից մեր ավիաընկերության ինքնաթիռները Երևանից Մոսկվա կմեկնեն տեղի ժամանակով 10։15, իսկ Մոսկվայից Երևան`մոսկովյան ժամանակով 12։45»,- ասաց Խաչատրյանը։ Եթե մոսկովյան չվերթի հետ կապված որոշ փոփոխություններ են եղել, ապա հարկ է նշել, որ Երևան- Վորոնեժ չվերթն անփոփոխ է մնացել։ Բոինգ 737-700 և 737-500 ինքնաթիռները շաբաթվա ընթացքու երկու անգամ Երևանից Վորոնեժ կմեկնեն 15։30(տեղի ժամանակով), իսկ հետադարձ թռիչքը կիրականացվի 19։40 (Մոսկվայի ժամանակով)։ Նոր տարվա նախաշեմին չարտերային թռիչքներ կիրականացվեն դեպի Գոա, Եգիպտոս, հավանաբար նաև` Հորդանան և Հռոմ։ Ընկերությունը մի շարք անակնկալներ է պատրաստում նաև իր ծննդյան կապակցությամբ։ «Արմենիան» մեկ տարեկան է դառնում դեկտեմբերի 18-ին։ «Արմենիա» ավիապարկն ունի երեք ինքնաթիռ՝ Boeing 737-500, Boeing 737-700 և Bombardier CRJ200, ավելի քան 60 աշխատակից՝ 16 ուղեկցորդ, հինգ օդաչու, գրասենյակային անձնակազմի 15 ներկայացուցիչ և այլն: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմսեր), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25 տոկոս):