«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը գործարկում է Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները։
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ավիաընկերությունից, առաջին չվերթը կկայանա հունիսի 30-ին, իսկ տոմսերի վաճառքն արդեն սկսվել է։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնել է, որ «Հայկական ավիաուղիներ»-ի այս չվերթի թույլտվությունը տրվել է սահմանված կարգով։
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին և գործում է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Կայքը հայտնում է, որ ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնում հիմնականում դեպի Ռուսաստան․ Մոսկվա (Շերեմետևո), Սոչի, Վլադիկավկազ և Սամարա: Երկարաժամկետ հեռանկարում ավիափոխադրողը մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Եգիպտոս, Մերձավոր Արևելք, Եվրոպա և Ասիա: