Բավ է պառակտվել
08-02-2021 11:10

“Հայաստանը պետք է դառնա իմաստունների երկիր, որին անհնար կլինի հաղթել”․ Գոռ Նահապետյանը՝ “301․ Իմաստունների Երկիր” նախագծի մասին

Հայստանում մեկնարկում է նոր նախագիծ, ավելի ճիշտ՝ “301․ Իմաստունների Երկիր” նախագծերի լաբորատորիան։ Եվ այս նախաձեռնության շրջանակում Հայստան տեղափոխված առաջին իմաստունը Պյոտր Նեմոյն է, ում վարկածներից մեկի համաձայն Հայաստանը կարող է դառնալ իմաստունների երկիր և համաշխարհային պատմության պահապան։ Գործարար, ֆիլանտրոպ, “Ընկերներ” բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Գոռ Նահապետյանը նույնպես միացել է “301․ Իմաստունների Երկիր” նախգծին։ “Նովոստի-Արմենիա” գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում նա պատմել է լաբորատորիայի շրջանակներում քննարկվող Հայաստանի ապագայի հիպոթեզների մասին։

“Նովոստի-Արմենիա”․ Գոռ Բորիսովիչ, Հայաստանում մեկնարկ է տրվել “301․ Իմաստունների Երկիր” նոր նախագծին։ Ինչու՞ եք որոշել միանալ դրան և դառնալ այդ պատմության մի մասը։

Գ․ Նահապետյան․ կա երեք հարց, որոնց պատասխանը ես չունեմ։ Սակայն առանց այդ պատասխանների հնարավոր չէ առաջ շարժվել, ավելին, այս հարցերին պետք է ամեն օր պատասխանել։ Մի անեկդոտ պատմեմ․ Ռաբբին գնում է սինագոգ, ճանապարհին նրան կանգնեցնում է երիտասարդ մի զինվոր, ինքնաձիգը բարձրացնում ու ասում է․ “Կանգնի՛ր, ո՞վ ես, ու՞ր ես գնում”։ Ռաբբին ուշադիր նայում է երիտասարդին ու հարցնում․ “Քեզ որքա՞ն են վճարում”։ Զինվորը պատասխանում է․”Օրական 10 շեկել”։ Ի պատասխան ռաբին ասում է․”Ես քեզ օրական 100 շեկել կվճարեմ, եթե ամեն օր այս տեղում դու ինձ այս երկու հարցը կտաս”։ Իսկ ես երեք հարց ունեմ․ ո՞վ ենք մենք, ու՞ր ենք գնում, ու՞մ հետ ենք գնում։ Ես միացել ենախագծին, որովհետև ուզում եմ գտնել այս հարցերի պատասխանները։

“Նովոստի-Արմենիա”․ Ինչու՞ հենց 301։ Սա ասոցիացիա՞ է Հայաստանի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու տարվա հետ:

Գ․ Նահապետյան․ հնարավոր է։ Օրինակ՝ նախգծի որոշ մասնակիցներ 301-ն այսպես են հասկանում․ 3՝ սուրբ Երրորդություն, 01՝ թվային աշծարհի սկիզբ։ Կարող են շատ տարբերակներլինել, յուրաքանչյուրն իրենը ունենա։ Կարել է նաև զուգահեռներ անղկացնել պատմության և հայերի նախահայր Հայկի հետ, ով դուրս եկավ Բելի դեմ ու, լքելով Բաբելոնն, իր տոհմով (մոտ 300 տղամարդ իրենց ընտանիքներով) գնաց հյուսիս, որտեղ հաստատվեց Արարատյան երկրում: Մենք ուզում ենք, որ այլ 300 իմաստունները տարբեր երկրներից տեղափոխվեն Հայաստան: Նրանցից առաջինը՝ Պետր Նեմոյն, արդեն այստեղ է, մնացել է 300 մարդ: (Պետր Նեմոյը բիզնեսի խորհրդատու է, նորարարական ստեղծագործական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետ, կառավարման ռազմավարության ոլորտում հեղինակային կրթական ծրագրերի թոփ-մենեջմենթի և բիզնեսի սեփականատերերի համար. - Խմբ.):

“Նովոստի – Արմենիա”․ ենթադրենք, բոլոր 300 իմաստունները տեղափոխվեցին Հայաստան: Ի՞նչ եք կարծում, սա կաշխատի՞:

Գ. Նահապետյան․ կարծում եմ, որ մի բան հաստատ կաշխատի. 300 իմաստուն մարդիկ, ովքեր տեղափոխվել են Հայաստանում ապրելու, ազդեցություն ևնենան մեր կրթության մակարդակի վրա: Համոզված եմ, որ նրանք անպայման կծանոթացնեն մեզ ինքներս մեր հետ և կօգնեն գտնել այս երեք հարցի պատասխանները: Կօգնեն նաև հասկանալ, թե ինչու է մենք պետք աշխարհին, և ինչու աշխարհը պետք է մեզ պաշտպանի:

“Նովոստի – Արմենիա”․ Ո՞վքեր են այս իմաստունները:

Գ. Նահապետյան. օրինակ՝ Հնդկաստանում գոյություն ունի վարնա (հին հնդկական հասարակության չորս հիմնական խավերը) հասկացությունը. Շուդրաներ՝ ծառաներ, վարձու աշխատողներ; վայշիներ (համայնքի շարքային անդամներ)՝ ֆերմերներ, արհեստավորներ, վաճառականներ; քշատրիներ՝ ազդեցիկ զինվորաներ, երկրորդ վարնա, սովորաբար թագավորներին ընտրում էին քշարիտների խավից; բրահմաններ, ամենավագ վարնան, որը ներառում էր քրմեր, գիտնականներ, նվիրյալներ: Բոլորը դիմում էին բրահմաններին, իմաստուններին՝ խորհուրդներ և իմաստ ստանալու համար: Ի վերջո, ի՞նչ են անում իմաստունները: Նրանք շփվում են: Պյոտր Նեմոյը մեկ ամսից պակաս է, ինչ Հայաստանում է, բայց արդեն ճանաչում է մեծ թվով մարդկանց, և, ի զարմանս ինձ, իմ այս այցի ժամանակ ծանոթացրեց ինձ հայերի հետ, որոնց ես չէի ճանաչում: Մարդիկ գալիս են նրան գաղափարների համար, գնահատում նրան հետաքրքրասիրության և ունկնդրելու ունակության համար, ամենակարևորը` հիմնական իմաստների հայտ բերելու և դրանք պարզ ու հասկանալի դասավորելու ունակության համար: Երբ իմաստները կորչում են՝ պետք են իմաստունները, Իսկ երբ իմաստը կա՝ հայտնվում են վաճառականներ և աշխատանքի մարդիկ, ովքեր բիզնես են հիմնում, հայտնվում են ռազմիկներ ու թագավորներ, ովքեր հասկանում են, թե ինչի համար են պայքարում և ինչ են կառուցում: Մենք ունենք կորցրած իմաստության երկիր, այսինքն, այն կա, բայց պետք է արթնացնել, որպեսզի հայերը սկսեն շփվել և լսել միմյանց: Այսպես, Նեմոյն ինձ ծանոթացնում է հայերի հետ, հայերին՝ հայերի հետ: Քանի որ, երբ նրանք գալիս են այստեղ, նրանք սկսում են խորանալ մշակույթի, պատմության մեջ, գտնում են ինչ-որ իմաստներ պահպանող շատ հետաքրքիր մարդկանց, ու վեր հանում դրանք: Մենք, հայերս, միմյանց քիչ բան ենք պատմում և քիչ բան ենք լսում: Բայց երբ գալիս է օտարերկրացի, ինքն էլ՝ իմաստուն, այդ ժամանակ մենք սկսում ենք բացվել:

“Նովոստի – Արմենիա”․ այսինքն՝ նրանք հնարավորություն են տալիս կողքից նայել ինքներս մեզ ու լսել միմյանց:

Գ. Նահապետյան․ լսել, ճանաչել, հասկանալ և ամենակարևորը՝ իմաստ գտնել, հասկանալ, թե ինչու ենք մենք պետք աշխարհին, և աշխարհի մարմնի ո՞ր մասն ենք մենք:

“Նովոստի – Արմենիա”․ չե՞ք կարծում, որ Արցախյան պատերազմն ապացուցեց, որ մենք պետք չենք աշխարհին:

Գ. Նահապետյան․ հիմա մենք պետք չենք: Աշխարհը պաշտպանում է միայն իրեն: Ինչպե՞ս կարող ենք անել, որ աշխարհի մի մասը լինենք: Այդ ժամանակ աշխարհը կպաշտպանի մեզ, ինչպես ինքն իրեն: Մենք պետք է վեր հանենք խորքային իմաստները, գտնենք նորերը:

“Նովոստի – Արմենիա”․ չե՞ք կարծում, որ աշխարհում այժմ յուրաքանչյոիրն ինքն իր համար է, պաշտպանում է միայն իրեն և իր շահերը:

Գ. Նահապետյան․ ինձ թվում է, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում առկա են կառավարման նոր մոդելների, հարաբերությունների, տնտեսական մոդելների, արժեքների և հոգևոր ուղեցույցների որոնման գործընթացներ: Ըստ էության, ամբողջ աշխարհն այժմ մեծ վերանայման փուլում է: Հետևաբար, եթե մեզ հաջողվի փորձարարական հարթակ լինել, որտեղ կարողանանք գտնել նոր մարտահրավերների պատասխաններն՝ ամբողջ աշխարհը հետաքրքրությամբ կհետևի դրան: Վերջին իրադարձություններից հետո, ինձ թվում է, մենք խաղացինք Բորխեսի չորս սյուժեներից երեքը: Առաջինը՝ նստաշ սպասում ենք Մեսիային, երկրորդը` մենք ամրացնում ենք քաղաքը թշնամուց, երրորդ սյուժեն՝ Աստված մահացավ: Չորրորդը փնտրտուքի մասին է. գնում ենք այնտեղ, չգիտենք ուր ...
Երբ վերականգնվում էր Թբիլիսիի եկեղեցին, գիպսի մի քանի շերտի տակ անսպասելիորեն որմնանկարներ հայտնաբերվեցին և բացահայտվեց Քրիստոսի դեմքը: Մենք էլ պետք է վերականգնենք, հանենք այս շերտերը, որպեսզի ինքներս մեզ նորովի գտնենք: Վերջերս իմացա, որ գոյություն ունի հայկական եկեղեցու գիրկը վերադառնալու կարգ: Եթե, օրինակ, դուք մկրտվել եք երեխա հասակում, իսկ հետո ճամփորդել եք և փոխել ձեր դավանանքն, իսկ հետո որոշել եք վերադառնալ եկեղեցուգիրկը՝ չեք կարող երկրորդ անգամ մկրտվել: Այդ պատճառով գոյություն ունի եկեղեցու գիրկը վերադառնալու հատուկ ծես: Ինձ թվում է, որ մենք բոլորս պետք է անցնենք այս ընթացակարգը և վերադառնանք ակունքներին: Ես չեմ հոգնի այս երեք հարցերը կրկնելուց: Առաջին հարցը՝ ո՞վ ենք մենք, երկրորդ հարցը` ո՞ւր ենք գնում: Եվ երրորդը՝ ու՞մ հետ: Միգուցե կարողանանք գտնել այս հարցերի պատասխաններն ողջ աշխարհի իմաստունների հետ:

“Նովոստի-Արմենիա”․ մենք հասկացանք, թե ով ենք մենք, բայց ինչպե՞ս հասկանալ, թե ուր ենք գնում:

Գ. Նահապետյան․ քննարկելու մի քանի վարկած կա: Կարո՞ղ ենք մենք դառնալ իրենց պետականությունը կորցրած ժողովուրդների մշակույթների պահապան երկիր: Կարո՞ղ ենք ասորիներին, ուդիներին, թալիշներին, եզդիներին և այլ ժողովուրդներին հնարավորություն տալ զարգացնել իրենց մշակութային և կրթական կենտրոնները Հայաստանի տարածքում: Ըստ էության, Հայաստանը դարձնենք մեծ Մատենադարան: Կարո՞ղ է Հայաստանը դառնալ իմաստունների երկիր, որ կգան կյանքի իմաստը կորցրած և միջին տարիքի ճգնաժամ ապրող մարդին իրենց վերգտնելու համար։ Կարո՞ղ ենք մենք սովորեցնել աշխարհին գոյատևել և ապրելու նոր ուժ գտնել, քանի որ մեր պատմության ընթացքում մենք մի անգամ չէ, որ դա արել ենք։ Կարո՞ղ ենք մենք դառնալ աշխարհի առաջին վիրտուալ-ցանցային պետությունը (“Հայկական աշխարհ”) և միավորել բոլոր հայերին և ոչ միայն: Կարո՞ղ ենք հումորի երկիր դառնալ, քանի որ սա իմաստունների հատկություններից մեկն է, քանի որ մենք պետք է կարողանանք կռվել ոչ միայն զենքով, այլև խոսքով: Կարո՞ղ ենք զարգացած կրեոնոմիկա և սենսոէկոնոմիկա ունեցող երկիր կառուցել: Կարո՞ղ ենք մենք էտալոն դառնալ ոչ միայն այլ, բայց նաև մեր մշակույթի համար:

“Նովոստի– Արմենիա”․ երրորդ հարցն՝ ո՞ւմ հետ: Աշխարհաքաղաքագետները ստեղծված իրավիճակում Հայաստանին առաջարկում են երկու ուղի՝ Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ:

Գ. Նահապետյան․ ես աշխարհաքաղաքագետ չեմ, ես չգիտեմ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները տարածաշրջանում, ինչպես կզարգանան Թուրքիան և Ռուսաստանը: Մենք պետք է մտածենք մեր գոյաբանական անվտանգության մասին: Դժվար է հարձակվել համաշխարհային մշակույթ պահպանող և հումորի երկրի վրա: Ինչպե՞ս տեղադրել “կարմիր դրոշները”: Քանի որ անտառում շատ կենդանիներ կան, բայց միայն գայլերը չեն կարող անցնել դրանք: Մեր անվտանգությունը ոչ միայն զենքի, այլ, առաջին հերթին, կրթության մեջ է:

“Նովոստի–Արմենիա․ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Դուք ասացիք, որ դա միակ ձգողական կետն է բոլոր հայերի համար, և սա է խնդիրը: Իսկ ո՞րը պետք է լինի գրավչության նոր կետը:

Գ. Նահապետյան․ գոյություն ունեն չփակված գեշտալտներ, որոնք պետք է փակվեն: Փակված չէ նաև վերջին պատերազմի գեշտալտ: Հաղթող կողմը շքերթ կազմակերպեց ու փակեց, մենք ոչինչ չարեցինք: Նույնիսկ զոհերի հիշատակը չկարողացանք պատշաճ կերպով հարգել: Կարելի է, օրինակ՝ կազմակերպել 24-ժամյա մեծ աղոթք՝ լուսաբացից մինչև լուսաբաց, 12 ժամ մահացածների համար աղոթել, 12 ժամ ՝ ապագայի և խաղաղության: Սա կդառնա կետը, գեշտալտի փակումը և նոր սկիզբը: Երբ ինչ-որ ողբերգական դեպք է լինում, պետք է անցնել վշտի չորս փուլ և, առաջին հերթին, պետք է անցնել մերժման փուլը: Մենք պետք է ընդունենք կատարվածը և շարժվենք առաջ: Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք պետք է որոշենք, թե ինչն է մեզ միավորում որպես ազգ և ուր ենք գնում: Եթե մենք դա անենք, բոլորը կսկսեն գործել, այլ ոչ՝ դառնանալ:

“Նովոստի-Արմենիա”․ Ցեղասպանությունից հետո 100 տարի շարունակ մենք չկարողացանք հաղթահարել զոհ բարդույթն, հետո 30 տարի հաղթանակած ազգ էինք, իսկ ի՞նչ ազգն ենք այսօր:

Գ. Նահապետյան․ իսկ արդյո՞ք մենք ազգ ենք։ Ազգը մեկ ամբողջություն է։ Կան Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Վրաստանի հայեր, ներսում ինքներս մեզ դեռ բաժանում ենք ղարաբաղցու և գյումրեցու: Իսկ ի՞նչն է ընդհանուրը, ի՞նչն է մեզ միավորում: Եթե սա գտնենք և ամրապնդենք՝ կսկսենք և կկարողանանք կառուցել այն, ինչը կարող ենք դնել “ազգ” բառի կողքին ...

“Նովոստի – Արմենիա”․ Դուք կարծում եք, որ ամեն ինչի մեջ պետք է հոգի լինի: Հայաստանում հոգի կա՞:

Գ. Նահապետյան․ այո: Այստեղ մթնոլորտում ինչ-որ բան է ճախրում։ Մարդիկ այստեղ փոխվում են, գտնում են իրենցը և ուզում են վերադառնալ այստեղ: Այստեղ ինչ-որ բան կա: Միևնույն ժամանակ, ես համարում եմ, որ մենք ամենաանհյուրընկալ ազգն ենք, բայց ուզում եմ փոխել դա՝ այստեղ հրավիրելով իմաստուններին։ Հյուրընկալությունը չի նշանակում հյուրերին զբոսաշրջային վայրեր տանել և մեր ֆանտաստիկ հայկական խոհանոցը հրամցնել: Հյուրընկալությունն այն է, երբ ոչ հայերը կարող են ինչ-որ բանի հասնել մեր երկրում, պաշտոն զբաղեցնել, ընտանիք ստեղծել: Հյուրընկալության առաջին ժեստը կլինի այն, թե ինչպես ենք մենք կընդունենք այդ իմաստուններին և կկարողանանք արդյո՞ք համատեղ ֆինանսավորել նրանց բնակավայրերը` յուրաքնչյուրս վճարելով 301-ական դոլար:

“Նովոստի-Արմենիա”․ մի քանի տարի առաջ Դուք ասացիք, որ հոգով գտնվում եք Հայաստանում, իսկ սրտով՝ Ռուսաստանում: Դեռևս այդպե՞ս է:

Գ. Նահապետյան․ այո: