Բավ է պառակտվել
06-03-2023 12:07

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի և Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է գլոբալ անվտանգության խնդիրներին նվիրված ամենամյա «Ռաիսինա երկխոսություն» խորագրով միջազգային համաժողովին։ Էդվարդ Ասրյանը մասնակցել է նաև Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։

Փարիզում քննարկվել են պաշտպանական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությանն առնչվող հարցեր
Հայաստանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլյանման հնարավորությունները
Հայաստանի ՊՆ-ում քննարկվել է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը
Հայաստանի ու Հնդկաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցության ընդլյանման հնարավորությունները
Հայաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են անվտանգության ոլորտում համագործակցության արագ իրականացման շուրջ