Բավ է պառակտվել
22-11-2018 15:15

Հայաստանը և Ռուսաստանը ստեղծում են ավիապատահարների հետաքննության բյուրո

Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են ավիացիոն պատահարների և լուրջ վթարների հետաքննության հարցերով Միջազգային Բյուրո ստեղծելու համաձայնագիրը։ Այս կապակցությամբ տեղի է ունեցել համաձայնագրի ստորագրման արարողություն։

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը և Հայաստանի տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Միջազգային ավիացիոն կոմիտեի անալոգի ստեղծման գաղափարը քննարկվում էր արդեն մի քանի տարի։

Ինչպես լրագրողներին պարզաբանել է Եվգենի Դիտրիխը, երկրների միացմանը զուգահեռ նոր բյուրոն աստիճանաբար կվերցնի ՄԱԿ այն լիազորությունները, որոնք նոր համաձայնագրով փոխանցվել են նորաստեղծ բյուրոյին։ Ներկայումս ծրագրվում է, որ բյուրոն գործունեությունը կիրականացնի ԵԱՏՄ երկրների միջև։ Կենտրոնակայանը գտնվելու է Մոսկվայում, իսկ թե ով է գլխավորելու բյուրեն՝ դեռ չի հաղորդվում։

ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքերով՝ Ղազախստանը մինչև տարվա վերջ կարող է միանալ նոր կառույցի աշխատանքներին։

Հոկտեմբերի կեսերին ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ավիացիոն պատահարների հետաքննության հարցերով Միջազգային Բյուրոյի նախագծի ստեղծումը հաստատող հրահանգը։

Ինչպես տեղեկացվել է, բյուրոյի բյուջեն կձևավավորվի կողմերի անդամավճարներից։ Նոր բյուրոյի հիմնական գործառույթն կլինի ավիապատահարների փորձագիտական հետաքննությունը։