Բավ է պառակտվել
07-08-2019 18:35

Հայաստանը “Խաղաղության մարտիկ” մրցույթի առաջատարն է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրեօլ է, որ նախօրեին ամփոփվել են “Խաղաղության մարտիկ” մրցույթի եզրափակիչ` “Բուժօգնության կազմակերպում” մրցափուլի արդյունքները:

Մասնակիցներն իրականացրել են պայմանական վիրավորների տարհանում մարտադաշտից և ցուցաբերել առաջին բուժօգնություն: Մրցափուլում հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի հավաքական թիմը:

"Պրոֆեսիոնալ” մրցաձևի բոլոր երեք մրցափուլերի արդյունքներով “Խաղաղության մարտիկ” մրցույթի առաջատարը ՀՀ զինված ուժերի թիմն է: Երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության, երրորդ տեղում՝ Ղազախստանի թիմը:

Բանակային միջազգային խաղերի բարեկամ բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության “Խաղաղության մարտիկ” միջազգային մրցույթն անց է կացվում 2009 թվկանից՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցության պլանների համաձայն: Այս տարի այն անցկացվում է Հայաստանում, և մեկնարկել է օգոստոսի 3-ին: