Բավ է պառակտվել
25-09-2021 14:16

Հայաստանը մեկ րոպե լռությամբ կհարգի Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը

Սեպտեմբերի 27-ին, ժամը 11։00-ին Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի լռության րոպե ի հիշատակ 2020թ․-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների։ Այս մասին հայտնում է վարչապետի մամլո ծառայությունը։

Ավելի վաղ հայտնվել էր Արցախում լռության րոպեի մասին։

Պատերազի մասին
Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը Թուրքիայի և վերջինիս կողմից ներգրավված օտարերկյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ ագրեսիա իրականացրեցին Արցախի դեմ՝ առաջնագծում և թիկունքում, կիրառելով հրթիռահրետանային զենք, ծանր զրահատեխնիկա, ռազմական ինքնաթիռներ և արգելված զենք (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք)։ Հարվածները հասցվել են, ի թիվս այլոց, Հայաստանի տարածքում քաղաքացիական և ռազմական թիրախներին: Հարվածներ են հասցվել նաև Հայաստանի տարածքում քաղաքացիական և և ռազմական օբյեկտներին։

2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ստորագրեցին հայտարարություն Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Փաստաթղթի համաձայն, կողմերը կանգ են առնում իրենց դիրքերում. Շուշի, Աղդամ, Քելբաջար և Լաչին շրջանները անցնում են Ադրբեջանին, բացառությամբ Ղարաբաղը Հայաստանի հետ կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ։ Ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից տարածքներ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում։