Բավ է պառակտվել
13-09-2016 18:08

Պերմյակովին ՌԴ–ին հանձնելու հարցը կքննարկվի դատավճռի` ուժի մեջ մտնելուց հետո

Ռուսաստանին Գյումրիում ընտանիքի սպանած Վալերի Պերմյակովին հանձնելու հարցը կարող է քննարկվել դատավճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո, այսօր խորհրդարանում ասաց Հայաստանի գլխավորբ դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ցմահ ազատազրկման դատապարտված Պերմյակովի պաշտպանությունը բողոք է ներկայացրել սահմանի անօրինական հատման փորձի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ։

«Պերմյակովին Ռուսաստանին հանձնելու հարցը կարող է քննարկվել միայն նրանից հետո, երբ դատական ակտն ուժի մեջ մտնի, բացի այդ, դրա համար համապատասխան ընթացակարգ է պահանջվում»,– ասաց Դավթյանը։

Նա միաժամանակ ընդգծեց, որ եթե մեկ այլ երկիր ցանկանա, որ Պերմյակը պատիժը նրա տարածքում կրի, ապա այդ հարցը կքննարկվի Հայաստանի իրավասու մարմինների հետ, որը տվյալ դեպքում Արդարադատության նախարարությունն է։

Օգոստոսի 23–ին Հայաստանի դատարանն Ավետիսյանների ընտանիքյն սպանած Վալերի Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման։