Բավ է պառակտվել
23-06-2022 12:12

Հայաստանը կարող է հայտնվել սովի սպառնալիքի տակ․ հաշվետվություն

Ուկրաինայի իրադարձությունները և դրանց հետևանքները սպառնում են պարենային անվտանգությանն ամբողջ աշխարհում, իսկ ցածր եկամուտ ունեցող երկրներում հնարավոր է սով։ Նման եզրակացություններ է պարունակվում չորեքշաբթի օրը Լեհաստանի տնտեսական ինստիտուտի հրապարակած զեկույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ինստիտուտի ստեղծած վարկանիշի, որը ստեղծվել է տարբեր գործոնները հաշվի առնող ինդեքսի հիման վրա, ամենամեծ դժվարությունները կարող է ունենալ Բենինը։ Նրան հաջորդում են Հյուսիսային Կորեան, Սուդանը, Նիկարագուան և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը։

«Այդ երկրներից հետո սպառնալիքի տակ են Հայաստանը, Եգիպտոսը, Լիբանանը, Վրաստանը և Ռուանդան: Այս բոլոր երկրները միասին ունեն ավելի քան 300 միլիոն բնակչություն»,- ասվում է զեկույցում:

Վարկանիշի համաձայն՝ Եվրամիության երկրներից ճգնաժամից ամենաշատը կտուժեն Հունաստանը, Մալթան և Կիպրոսը, այնուամենայնիվ նրանք այս ցուցակի երկրորդ հարյուրյակում են և, «այդպիսով, նրանց դեպքում պարենային ճգնաժամ լուրջ վտանգ չկա»: