Բավ է պառակտվել
28-10-2021 11:02

Հայաստանը կարող է անցնել ամենուրեք դիմակ կրելու պահանջին՝ լոքդաունի փոխարեն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ամենուրեք դիմակ կրելու պահանջի ներդրմանը՝ դրա պահպանման նկատմամբ վերահսկողությունը պարզեցնելու նպատակով։

«Այսօր կան երկրներ, որոնք, առնվազն, ստիպված են վերադառնալ լոքդաունի: Մեր ռազմավարությունը հետևյալն է. մենք չպետք է գնանք լոքդաունների և պետք է երկու ուղղությամբ աշխատենք:Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ մենք այստեղ նոր որոշումներ կայացնենք:»,- ասել է նա։

Փաշինյանն ասել է, որ չի բացառվում բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ամենուրեք դիմակ կրելու պահանջի պայմաններում վերահսկողությունն ավելի հեշտ է իրականացնել։

Որպես աշխատանքի երկրորդ ուղղություն վարչապետը նշել է պատվաստումների ծավալների աճը։