Բավ է պառակտվել
08-11-2022 16:12

Հայաստանը կարող է պարզեցնել ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին կացության թույլտվության տրամադրման ընթացակարգերը

Հայաստանում քննարկվում է քննարկվում է ԵԱՏՄ երկրների՝ աշխատանքային պայմանագիր չունեցող քաղաքացիներին կացության թույլտվություն տրամադրելու ընթացակարգը պարզեցնելու հարցը։ Պետաիրավական հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Հանրապետության միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։

Նա նշեց, որ միգրանտների ներհոսքը Հայաստան հիմնականում եղել է ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից։

«Սա, իրենց թույլ է տալիս օգտվել Հայաստանում աշխատանքային գործունեության իրականացման պարզեցված ռեժիմից, այսինքն՝ նրանց աշխատանքի թույլտվության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ անհրաժեշտ չէ։ Նրանք եւ նրանց ընտանիքի անդամները Հայաստանում կարող են գտնվել ընդամենը աշխատանքային պայմանագրի հիման վրա», – հայտնեց Դավթյանը։

Նա հիշեցրեց, որ օտարերկրացիները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Միգրացիոն ծառայության workpermit.am առցանց հարթակում գրանցում են իրենց աշխատանքային պայմանագիրը, անձը հաստատող փաստաթուղթ և դրա հիման վրա ստանում են հանրապետությունում իրենց գտնվելու օրինականությունը հաստատող տեղեկանք։

«Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, որպեսզի աշխատանքային պայմանագրեր չունեցող անձինք (ֆրիլանսերը) նույնպես կարողանան մնալ հանրապետության տարածքում առանց լրացուցիչ փաստաթղթերի։ Այս հարցը այժմ քննարկվում է»,- ասաց Դավթյանը։

Միգրացիոն ծառայության պետի տեղակալը նշեց նաեւ, որ քննարկվում է ԵԱՏՄ երկրների՝ աշխատանքային պայմանագիր չունեցող քաղաքացիների համար Հայաստանում 183 օրից ավելի գտնվելու թույլտվություն տրամադրելու ընթացակարգը պարզեցնելու հարցը։