Բավ է պառակտվել
14-02-2023 12:41

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Սիրիա

ՀՀ վարչապետի հրամանով Փրկարար ծառայությունը կազմակերպել է ավելի քան 25 տոննա մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակի ուղարկումը երկրաշարժից տուժած Սիրիա, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Խմբաքանակը ներառում է սնունդ, դեղորայք, բժշկական պարագաներ։ Բեռը Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից։

Օրեր առաջ՝ փետրվարի 9-ին, Սիրիա էր ուղարկվել ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն։