Բավ է պառակտվել
18-03-2021 13:00

Հայաստանը չի մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին – ՊՆ

Պաշտպանական քաղաքականության վարչության ղեկավարը ապատեղեկատվություն է անվանել նման հրապարակումները։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին հանրապետության ներկայացուցիչների մասնակցության մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները։

Ինչպես հայտնել է ՊՆ պաշտպանության քաղաքականության վարչության ղեկավար Լևոն Այվազյանը Sputnik Արմենիայի թղթակցին, այդ թեմային առնչվող բոլոր հայտարարությունները և լուրերն ապատեղեկատվություն են։ Նա նշել է, որ պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունն ավելի ուշ հանդես կգա համապատասխան մեկնաբանություններով։

Ավելի վաղ ռուս ռազմական լրագրող Ալեքսանդր Խարչենկոն գրել էր, որ Երևանն, իբր, նախատեսում է մասնակցել ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին, որոնց ընթացքում կմշակվի ԱՄՆ զորքերի տեղափոխումը դեպի Ռուսաստանի սահմաններ: Նրա պնդումը հիմնվում էր ենթադրյալ մասնակիցների ցուցակում Հայաստանի դրոշի առկայության վրա։ Որոշ ժամանակ անց «նորությունը» սկսեցին տարածել բազմաթիվ լրատվամիջոցներ, այդ թվում՝ ռուսական։