Բավ է պառակտվել
22-06-2021 12:12

Մոտ ժամանակներս Հայաստանը չի անցնի 100% պրոֆեսիոնալ բանակի․ ՀՀ ԳՇ պետ

Մոտ ժամանակներս Հայաստանը չի անցնի 100% պրոֆեսիոնալ բանակի, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը նախկինում առաջարկել էր մտածել զինվորական ծառայության ժամկետները կրճատելուև համակարգը փոխելու մասին: Մասնավորապես, նա բարձրաձայնել էր հինգ տարին մեկ 2-3-ամսյա դասընթացներ կազմակերպելու գաղափարը, որպեսզի երիտասարդները տիրապետեն մինիմալ ռազմական հմտությունները: Նա նշել էր, որ աշխատանքներ են տարվում պայմանագրային ծառայողների աշխատավարձերը 300-320 հազար դրամի հասցնելու ուղղությամբ:

«Մենք բավական երկար ժամանակ քայլեր են ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ, բայց առնվազն երևացող ժամանակահատվածում մենք չենք անցնելու 100 տոկոսով պրոֆեսիոնալ բանակի, այդպիսի ծրագրեր չկան: որոշակի քայլեր արվել են և շարունակվում են արվել, բայց մոտ ժամանակներում զորակոչից հրաժարվելու որևէ նախապայման չկա»,- նշեց Դավթյանը:

Միևնույն ժամանակ, նա նշեց, որ բանակում բարեփոխումները շարունակվում են, ամենակարևոր խնդիրը Արցախում պատերազմից հետո բանակի մարտունակության վերականգնումն է, որն իրականացնում են և արդեն մեծ հաջողություններ ունեն այդ ուղղությամբ, մասնավորապես դա վերաբերում է ղեկավարման համակարգին, կորսված սպառազինության, ռազմական տեխնիկան շարք մտցնելուն։
Նրա խոսքով՝ շատ ակտիվ ուսումնասիրվում է պատերազմի փորձն, այն ինչ հնարավոր է ներմուծել բանակում, գործընթացն իրականացվում է անընդհատ՝ ուսումնական գործընթացի կազմակերպումից մինչև ռազմական տեխնիկայի ձեռքբերում: