Բավ է պառակտվել
12-07-2020 12:18

Հայաստանն ընդգրկված չէ այն երկրների ցանկում, որոնց հետ Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը

Ռոսպոտրեբնադզորը տրանսպորտի նախարարությանը և Ռոսավիացիային ուղարկել է այն 13 երկրների ցանկը, որոնց հետ Ռուսաստանը կարող է վերսկսել ավիահաղորդակցությունը միջազգային թռիչքների վերսկսման առաջին փուլում:

Հինգշաբթի ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործառնական շտաբը սատարել է տրանսպորտի նախարարության, Ռոսավիացիայի և «Աերոֆլոտ»-ի՝ ավիահաղորդակցությունը երկու փուլով վերսկսելու առաջարկը:

«Այդ երկրները կարելի է դիտարկել որպես թռիչքների վերսկսման առաջին փուլի թեկնածուներ», - ասվում է նամակում: Համաճարակաբանական ցուցանիշներով հարմար երկրների ցանկում ընդգրկվել են Մեծ Բրիտանիան, Հունգարիան, Գերմանիան, Դանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Վիետնամը, Չինաստանը, Մոնղոլիան, Շրի Լանկան: Դժբախտաբար, Հայաստանն ընդգրկված չէ այս ցուցակում:

Նամակում նշվում է նաև, որ «Ռոսպոտրեբնադզորը գնահատել է երկրներում համաճարակաբանական իրավիճակը՝ համաձայն ծառայության ավելի վաղ սահմանված չափանիշների»:

Ավիահաղորդակցությունը վերսկսելու հնարավորույթունները դիտարկելիս օպերատիվ շտաբը համաձայնել է Ռոսպոտրեբնադզորի՝ արտերկրներում համաճարակաբանական իրավիճակը գնահատելու մոտեցման հետ: Ռոսպոտրեբնադզորն առաջարկել է հաշվի առնել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ «վերջին 14 օրվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի աճի և այս վարակի տարածվածության աստիճանը, ինչպես նաև հնարավոր լրացուցիչ չափանիշ` 100 հազար մարդու հաշվով նոր կորոնավիրուսային վարակի դեպքերի մակարդակի ցուցանիշը վերջին 14 օրվա ընթացքում»:

Հիշեցնենք, որ մարտի 27-ից Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել էր էր կանոնավոր և չարտերային միջազգային չվերթները, փոխադրողները կարող են իրականացնել միայն հատուկ թռիչքներ ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու համար: