Բավ է պառակտվել
08-04-2021 16:44

Հայաստանը համաներում կհայտարարի բանակում ծառայությունից խուսափած անձանց համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում հավանության արժանացրեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծին: Ինչպես նշել է օրինագիծը ներկայացնող Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, համաներումը տարածվում է մինչեւ պատերազմական գործողությունների սկիզբը՝ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած քաղաքացիների նկատմամբ:

Մասնավորապես, համաներումը տարածվում է 27 տարին լրացած շարքային ու 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափած եւ ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի առաջին մասով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաեւ հայտարարված վարժական հավաքից եւ/կամ զորահավաքային զորակոչից խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով կամ ոչ ավելի, քան 2 ամիս կալանքով, կամ ոչ ավելի, քան երկու տարի ազատազրկմամբ) նախատեսված հանցագործության մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Նախարարի խոսքով ՝ օրինագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թ. սեպտեմբերի 26-ը, և պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկելու հետ կապված պատժի: Համաներում հայտարարելով դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունից:

«Համաներման շահառու կարող են դառնալ առավելագույնը 5131 քաղաքացի և 124 դատապարտյալ, ովքեր 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ դարձել են 27 տարեկան, և որոնց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով հայտարարվել է հետախուզում: Քննության փուլում է 261 քրեական գործ, որոնք դեռ չեն հասել դատարաններ, ևս 18 քրեական գործ քննվում է դատարանների կողմից: ված հոդվածքվ պատիժ է կրում 1 անձ։ Պրոբացիայի մասով 19 քաղաքացիու նկատմամբ կարող է դադարեցվել քրեական հետապնդումը», - ասել է Բադասյանը:
Նա նաեւ նշել է, որ օրենքի նախագիծը սահմանում է այն պայմանները, այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում:
Մասնավորապես, այն չի տարածվում այն անձանց վրա, ովքեր կասկածվում են, հետապնդվում կամ դատապարտված են այլ քրեական հոդվածներով:

Նա նշել է, որ նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։

Այս առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գաղափարը վաղուց է քննարկվում, միշտ վիճահարույց թեմա է եղել, այնուամենայնիվ, իշխանությունները կայացրեցին քաղաքական որոշում:

«Այս հոդվածը հասկանալի պատճառներով նախկինում երբեք համաներման տակ չի ընկել: Թվում է, թե հիմա ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմի ընթացքում 44-օրյա զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կիրառել: Բայց մենք այս որոշումը կայացրել ենք նաեւ այն առումով, որ բանակը, ԶՈՒ-ն հիմա թեւակոխում են խորը եւ բովանդակային բարեփոխումների փուլը: Սա մեզ համար հնարավորություն է ֆիքսել կետ ու գնալ առաջ», - ասել է Փաշինյանը:

Նա նաև նշեցժլ է, որ կա բավականին տխուր վիճակագրություն, մասնավորապես՝ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվող մարդկանց ճնշող մեծամասնությունը` 90% և ավելին հետախուզվում է այս հոդվածով:

«Բայց այս դեպքում ուզում եմ շեշտել, որ համաներումը տարածվում է 27 տարեկանից բարձր անձանց վրա», - ասաց Փաշինյանը:

Նա նշել է, որ այս թեման փակելու մի քանի փորձեր են եղել, եղել են մեխանիզմներ, այդ թվում՝ յուրաքանչյուր բաց թողնված զինակոչի համար որոշակի գումար վճարելու հնարավորության օրենսդրական նախաձեռնություն։ Այս մեխանիզմներն օգտագործվել են երկար տարիներ, ունեցել են հստակ արդյունքներ, բայց չեն զրոյացրել այս ցանկը: «Հիմա խոսքը հիմնականում այն քաղաքացիների մասին, ովքեր երկրում չեն և չեն կարող վերադառնալ քրեական հետապնդման պատճառով: Մենք, հաշվի առնելով մեր ներկա իրավիճակը, հաշվի առնելով, որ մեր բանակում խորը և իմաստալից բարեփոխումների գործընթացն արդեն սկսված է, կարծում ենք, որ ճիշտ է նման քաղաքական որոշում կայացնելն», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ քաղաքական որոշումը նպատակ ունի նոր փուլ, նոր էջ սկսել, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերություններում:

«Մենք նման քաղաքական որոշում ենք կայացնում, և դրա համար պատասխանատվություն ենք կրում: Համոզված եմ, որ դա ճիշտ որոշում է, քանի որ այս շրջապտույտից այլ ելք չկա», - ասել է Փաշինյանը:

Ավելի քան 10 տարի Հայաստանում գործել է ընթացակարգ, որի համաձայն պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած զորակոչիկները կարող էին վերադառնալ երկիր՝ որոշակի գումար վճարելով յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար: Ավելի ուշ այս կարգը չեղյալ հայտարարվեց:

Արդարադատության նախարարության տվյալների համաձայն, վերջին համաներումը (քրեական հոդվածներով), որը հայտարարվել էր Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, 2021 թվականի ապրիլի 5-ի դրությամբ կիրառվել է 4,976 անձի նկատմամբ, որոնցից 1152-ը կրկին հանցագործություն են կատարել, իսկ նրանցից 249-ը՝ երկու կամ ավելի անգամ: