Բավ է պառակտվել
30-01-2019 17:43

Հայաստանը կպարտադրի հանքարդյունաբերող ընկերություններին հրապարակել իրական սեփականատերերի անունները

Հայաստանը կպարտադրի հանքարդյունաբերող ընկերություններին հրապարակել իրական սեփականատերերի անունները, չորեքշաբթի լրագրողներին ասել է Տիգրան Ավինյանը։

Նա հիշեցրել է, որ 2018 թվականին կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որոնք պարտադրում են հանքարդյունաբերության ոլորտի ընկերություններին հրապարակել իրական սեփականատերերի մասին տվյալները։

Նրա խոսքերով, նախատեսվում է, որ փաստաթուղթը կընդունվի նոր խորհրդարանի կողմից և օրինակ կծառայի տնտեսության մյուս ոլորտների աշխատանքի համար։

“Խորհրդարանը պետք է ընդունի օրենսդրական փաթեթը, և ես կարծում եմ, որ մենք կհասցնենք դա անել այս տարի”,- ասել է Ավինյանը։

Նախատեսվում՝, որ օրենքի ընդունումից հետո երկրում կստեղծվի սեփականատերերի բաց ռեեստր։ Ընդ որում, եթե նախկինում սեփականատեր էր համարվում իրավաբանական անձը, օրենքի ընդունումից հետո այն կտարածվի նաև ֆիզիկական անձանց վրա, ինչի արդյունքում ընկերությունները ստիպված կյինեն բացահայտել բոլոր կապակցված, այդ թվում և՝ օֆշորներում գտնվող անձանց։
Օրենքում կնախատեսվի նաև նոր պատժամիջոց․ գործող արտոնագրի դադարեցում (խմբ.՝ համաձայն ներկայումս գործող օրենքի գործում է զգուշացման կամ ճամանակավոր դադարեցման պատժելամիջոցը):