Բավ է պառակտվել
22-11-2016 10:17

ՀՀ-ում մոտ օրերին սպասվում է այնպիսի ցուրտ, որը սովորաբար դիտվում է հունվարին

Նախօրեից արկտիկական օդային հոսանքների ներհոսքը Հայաստանի տարածք սկսվել է:

«Հիդրոմետ» ծառայության տվյալները ներկայացրեց օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ, մինչեւ նոյեմբերի 23-ը ներառյալ արկտիկական օդի ներհոսքը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը կիջնի:

Երեւանում արդեն նոյեմբերի 23-24-ի գիշերները կգրանցվի -7-8 աստիճան ցուրտ, ցերեկային ժամերին՝ հազիվ կհասնի +3+4 աստիճանի:

«Ու առհասարակ, առաջիկա 5 օրերին մենք գտնվելու ենք սիբիրյան անտիցիկլոնի ազդեցության գոտում, որն արտակարգ ցրտեր է առաջացրել Ռուսաստանի սիբիրյան հատվածում: Մոտ 3-4 հազար կիլոմետր տարածք գտնվում է անոմալ անտիցիկլոնի ազդեցության տակ, ջերմաստիճանը -40-45 է, որի հետևանքով մի շարք դպրոցներ փակ են»,- ասել է օդերևութաբանը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր են ուժեղ փոթորիկներ, ինչպես Վրաստանում, Գագիկ Սուրենյանը բացասական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ Վրաստան ներխուժելուց հետո այդ ճակատն անցել է:

Խոսելով առաջիկա 5 օրերի մասին՝ Սուրենյանն ասել է, որ ըստ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների, առաջիկա 5 օրերին մեր երկրում առանց տեղումների եղանակ է կանխատեսվում, սակայն ջերմաստիճանի բարձրացում նույնպես չի կանխատեսվում։

Սուրենյանն ասել է նաև, որ ամենացուրտ օրը կլինի նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը։ «Սպասվում է -22 աստիճան ցուրտ, որը նոյեմբերի համար բավականին անոմալ ջերմաստիճան է Հայաստանի դեպքում: Մեզ մոտ նման ջերմաստիճան սովորաբար լինում է հունվարին»,- ավելացրել է նա։

Նա նաև հայտնեց, որ նոյեմբեր ամսվա վերջին բավականին լուրջ ցիկլոն է մոտենում մեր երկրի տարածքին Սկանդինավիայի շրջաններից, որի հետագիծն այս պահին ուսումնասիրվում է: