Բավ է պառակտվել
16-06-2016 11:19

Հերթական ցիկլոնն է մոտենում Հայաստանին. օդերևութաբան

Հունիսի 16–ից մինչև 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովային ցիկլոնը:

Ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի հունիսի 16–ին և 17–ին, ինչի հետևանքով գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ արագությամբ, Facebook սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, մյուս շրջաններում ցիկլոնի ազդեցությունը համեմատաբար թույլ կարտահայտվի:

Հունիսի 18-20- ը տեղումները կշարունակվեն, սակայն դրանք հիմնականում կգրանցվեն երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին:

Օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է նախօրեին, Արարատում այն հասել է +37, իսկ Երևանում +35 աստիճանի:

Հունիսի 16–ին ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 5-7 աստիճանով։ Երևանում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +27...+29–ի սահմաններում, հունիսի 18-20- ին կբարձրանա 2-3 աստիճանով, սակայն շոգ եղանակ դեռևս չի կանխատեսվում։