Բավ է պառակտվել
27-12-2022 10:19

Հայաստանը սոցիալական առաջընթացի ինդեքսով առաջ է անցել Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից

Սոցիալական առաջընթացի ինդեքսում Հայաստանը 169 երկրների ցանկում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 100-ից 74,8 միավորով։

Միաժամանակ տարածաշրջանի երկրների շարքում Վրաստանը զբաղեցրել է 50-րդ տեղը, Թուրքիան՝ 88-րդ, Իրանը՝ 102-րդ, Ադրբեջանը՝ 103-րդ։

Ինչ վերաբերում է նախկին ԽՍՀՄ երկրներին, ապա Ռուսաստանը 59-րդ տեղում է, Բելառուսը` 61-րդ, Ուկրաինան` 52-րդ, Ղազախստանը` 65-րդ, Ղրղզստանը` 83-րդ, Թուրքմենստանը` 118-րդ, Ուզբեկստանը` 91-րդ:

Սոցիալական առաջընթացի ինդեքսը հասարակության բարեկեցությունը չափում է ոչ թե տնտեսական, այլ սոցիալական և բնապահպանական գործոնների միջոցով, այսինքն՝ «ՀՆԱ-ից դուրս»: Հեղինակները, իրենց հերթին, իրենց դիտարկումներում հիմնվում են այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են բարեկեցությունը, հավասարությունը, ներառականությունը, կայունությունը, անձնական ազատությունը և անվտանգությունը: Հետազոտությունները հրապարակել է Social Progress Imperative ամերիկյան ոչ առևտրային կազմակերպությունը և հիմնված են երեք հայտնի համաշխարհային տնտեսագետների՝ Ամարտյա Սենի, Դուգլաս Նորթի և Ջոզեֆ Ստիգլիցի աշխատանքների վրա։

Ծրագիրը սկսվել է 2010թ.-ին, երբ մի խումբ գիտնականներ և բիզնեսի առաջնորդներ ձգտել են ավելի ճշգրիտ գնահատել երկրի զարգացման մակարդակը և այդպիսով ավելի լավ պատկերացնել զարգացման առաջնահերթությունները:

Թույլատրվել է լոլիկի ներմուծումը Ռուսաստան Հայաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից
Իրանի ԱԳՆ ղեկավարը մտադիր է այցելել Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Ռուսաստան
Երևանը պատրաստ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը, սակայն այն արդյունավետ չի համարում
ЕС призывает тщательно расследовать "смертельную вспышку насилия на карабахской линии соприкосновения"
Եվրախորհրդարանը իր ելույթում պաշտապանում է Ադրբեջանի շահերը Արցախ-Հայաստան նոր ճանապարհի կառուցմամբ